Քառօրյա պատերազմից հետո մեր խնդիրներն ավելի ցցուն երևացին: Հիմա հակառակորդի հետ «մրցավազքը» տեղափոխվել է տնտեսական դաշտ: Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն գրեթե ողջ Հայաստանի պետբյուջեի չափ է, ունի նավթ, գազ և այլ բնական ռեսուրսներ:
Օրերս Սերժ Սարգսյանն Աստանայում մասնակցեց ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների համատեղ նիստին, որտեղ հատուկ շեշտադրմամբ խոսեց ապրիլյան քառօրյա պատերազմի մասին` որոշ երկրների ղեկավարներին ինչ-որ բան հասկացնելով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական Bild պարբերականի հետ զրույցում անդրադարձել է հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին:
Հայաստանի նկարիչների միության նախագահ, պրոֆեսոր ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ արդեն մեկ հնգամյակ «կարգի է բերում» ՀՀ զինանշանը: Օրեր առաջ նրա տքնանքի արգասիքը հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարությանը: Սա էր մեր հանդիպման առիթը:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...