-
14.03.2013|
12:27
Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար է ընտրվել արգենտինացի կարդինալ, Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլոն, այսուհետև՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկ Առաջին։ Նա առաջին լատինամերիկացի հոգևորականն է, ով ընտրվել է որպես կաթոլիկ եկեղեցու հովվապետ:
-
14.03.2013|
11:47
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մարտի 5-ին մահացած նախագահ Ուգո Չավեսի դին ամենայն հավանականությամբ չի զմռսվի, ինչպես ենթադրվում էր առաջ։ Անցած շաբաթ Մադուրոն խոստացել էր, որ Չավեսի դին կզմռսվի և կտեղադրվի դամբարանում, ինչպես Լենինի, Խո Շի Մինի և Մաո Ցզեդունի մարմինները։
-
14.03.2013|
11:45
Սի Ցզինպինն ընտրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար։ Նրա թեկնածությունը հավանության է արժանացել 12-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 1-ին նստաշրջանում։ Միաժամանակ նա ընտրվել է Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ։ Այս կառույցը Չինաստանի ռազմական բարձրագույն մարմինն է։ Սի Ցզինպինն այս պաշտոնում փոխարինել է Խու Ցզինտաոյին։
-
14.03.2013|
00:53
Քիչ առաջ Սիքստինյան կապելայի ծխնելույզից բարձրացավ սպիտակ ծուխ։ Դա նշանակում է, որ կարդինալներն ընտրել են կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդի։ Նշենք, որ կաթոլիկ եկեղեցին աշխարհում ունի ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն հետևորդ։ Կապելայի առաջ հավաքված հավատացյալները ցնծում են։
-
14.03.2013|
00:37
Ըստ երևույթին, Ֆրանսիայի մուսուլմանացման գործընթացն արդեն համարելով անշրջելի, ռուսաստանյան լրատվամիջոցները ուշադրությունը կենտրոնացրել են Մեծ Բրիտանիայի վրա: Եթե Ֆրանսիային «մնացել է» մոտ երեք տասնամյակ (ֆրանսիական ընտանիքների մեկ երեխային տեղի մուսուլմանները հակադրում են առնվազն չորսը, գումարած անվերահսկելի ներգաղթը), ապա Բրիտանիայի «կիսալուսնացումը» կանխատեսվում է այս դարի երկրորդ կեսին: Եվ սրանք հիվանդ երևակայության արդյունք չեն:
-
13.03.2013|
11:46
Բեռլինում երեկ տեղի է ունեցել խորհրդային և ռուս քաղաքական գործիչ Միխայիլ Գորբաչովի ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը։ Այն վերնագրված է՝ «Ամեն ինչ իր ժամանակն ունի. իմ կյանքը»։ Միջոցառմանը հեղինակից բացի, ներկա էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ ֆոն Վայցզեկերը և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության նախարարների խորհրդի նախկին նախագահ Լոթար դե Մեզերը։
-
13.03.2013|
11:44
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները ծաղր է անվանել Ֆոլքլենդյան կղզիներում անցկացված հանրաքվեն, որտեղ ընտրողների գրեթե 99 տոկոսը քվեարկել է բրիտանական տարածքում մնալու օգտին։ Նա նաև երախտագիտություն է հայտնել ընդդիմությանը՝ կառավարությանը սատարելու համար, որը կոչ է անում Մեծ Բրիտանիային վերադառնալ բանակցային սեղանի շուրջ և քննարկել վիճելի տարածքների հարցը։ Արգենտինայի նախագահը նշել է, որ երկխոսությունը համաձայնության հասնելու միակ ճանապարհն է։
-
13.03.2013|
11:43
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը կարծում է, որ կիբերհարձակումներն ու համակարգչահենությունը ներկայում ավելի վտանգավոր են, քան ահաբեկչությունը։
-
13.03.2013|
11:41
Երեկ ուշ երեկոյան Սիքստինյան կապելայի ծխնելույզից սև ծուխ դուրս եկավ։ Դա նշանակում է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 115 կարդինալներն առաջին փուլում չկարողացան Պապ ընտրել։ Հաջորդ փուլը տեղի է ունենալու այսօր։
Երեկ երեկոյան 115 կարդինալները, որոնց տարիքը 80-ից բարձր է, փակվել են կապելայում և դուրս չեն գա այնքան ժամանակ, քանի դեռ չեն ընտրել կաթոլիկ եկեղեցու առաջնորդին։
-
13.03.2013|
11:39
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հուղարկավորության ժամանակ` ցավակցելով նրա մորը` գրկել է ուսերը: Թեհրանում իրենց նախագահի պահվածքը «չեն հասկացել», քանի որ հարիր չէ շարիաթի սկզբունքներին. իսլամ դավանող տղամարդը իրավունք չունի գրկել իր մերձավոր հարազատը չհանդիսացող կնոջ: