ՄԱԿ-ը կոչ է անում միջազգային հանրությանը 2 միլիարդ դոլար հատկացնել Հաիթիին՝ աշխարհում ժանտախտի ամենամասշտաբային համաճարակի դեմ պայքարելու համար, որ բռնկվել է այդ կղզի-պետությունում։ Անցած երկու տարում այդ հիվանդությունից կղզում մահացել է ավելի քան 8 հազար մարդ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի ընդդիմությանը ճանաչել է որպես սիրիական ժողովրդի «միակ օրինական ներկայացուցիչ»։ Նա նաև ավելացրել է, որ Վաշինգտոնը մոտակա ժամանակներում չի մատակարարի զենք Բաշար Ասադի հակառակորդներին։
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի վիրահատությունը Կուբայում բարեհաջող ավարտվել է, և այժմ նա հետվիրահատական շրջանում է։ Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ վիրահատությունը տևել է մոտ 6 ժամ։
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Դարձյալ մեկնել է Կուբա, որպեսզի հեռացնի չարորակ նորագոյացությունները։ Հավանայի օդանավակայանում նրան դիմավորել է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն։
Մալիում զինվորականները ձերբակալել են երկրի վարչապետին, որը փորձում էր հատել սահմանը և մեկնել Ֆրանսիա։ Ինչպես հայտարարել է բանակի ներկայացուցիչը, Մոբիդո Դիարան ձերբակալվել է երկրում ժողովրդավարական զարգացումներին խոչընդոտելու համար։
Պակիստանի հյուսիս-արևմուտքում ոստիկանական տեղամասի վրա կատարված հարձակումից ավելի քան 6 մարդ է զոհվել։ Ինչպես հայտնում է Բաննու քաղաքի ոստիկանությունը, հարձակվողները ոստիկանական տեղամասի վրա կրակ են բացել ականանետներից և ավտոմատներից։
Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության կառավարության և M23 խմբավորման ապստամբների միջև բանակցությունները տապալվել են մեկնարԿոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության կառավարության և M23 խմբավորման ապստամբների միջև բանակցությունները տապալվել են մեկնարկից ընդամենը մեկ ժամ անց։ կից ընդամենը մեկ ժամ անց։
Գանայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ջոն Մահաման։ Նա հավաքել է ձայների 50,7 տոկոսը։ Այդ մասին հայտնել է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Սա հայտնի Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքն է։ 2020 թվականին հենց այս սարքը դարձավ մեր պարտության սիմվոլը և Ադրբեջանի հաղթանակի սիմվոլը: Այս սարքը Հայոց մեջ ձևավորեց և ամրապնդեց պարտության բարդույթը։
Այս սարքը Հայոց մեջ ներշնչվեց որպես անհաղթահարելի օդային հրեշ...