Սիրիական բանակը Դամասկոսի մատույցներում ընդլայնում է հակաահաբեկչական գործողությունները։ Երեքշաբթի Դամասկոսից 45 կմ արևմուտք՝ Զաբադանի լեռնաառողջարանի մոտակայքում, և Յաբրուդ քաղաքում կառավարական ուժերը հարված են հասցրել ապստամբների բազաներին:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է վրաչապետի թեկնածու առաջադրել այն գործչին, ում կսատարի վերջին ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանական մեծամասնությունը։
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հավաքել է առավելագույն ձայներ։ Քվեաթերթիկների ավելի քան 12 տոկոսի հաշվարկից հետո այս դաշինքը ստացել է շուրջ 57տոկոս քվե։
Այս ընտրությունները բավականին մեծ նշանակություն ունեն, քանի որ արդեն մյուս տարի՝ նախագահական ընտրություններից հետո, խորհրդարանը և վարչապետն էապես ավելի մեծ լիազորություններ են ստանալու, քան նախագահը։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է 2,4 մլրդ եվրոյի օտարերկրյա ֆինանսավորման ներգրավման մասին՝ Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծի իրագործման նպատակով, որն անմիջական կապ է ստեղծելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Սակայն այս ենթակառուցվածքային նախաձեռնությունը ծառայում է շատ ավելի լայն ռազմավարական օրակարգի...