Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
03.10.2008 | 00:00

И ТИШИНА…
Ըստ տեղական դիտորդների՝ Արթուր Սահակյանի հետ կապված իրադարձությունների շուրջ ՀՀ իշխանությունները Ռադիոլուռ են:
***
ՄԻԱՅՆ ՍՏԱԴԻՈՆՈՒՄ
Ասում են՝ օրերս Լևոն Տեր-Պետրոսյանն Աբդուլլահ Գյուլին հրավիրելու է Երևան՝ ընդդիմության հանրահավաքները միասին դիտելու:
***
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ
Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ իշխաններին որ պաշտոն ես տալիս, շնաձուկ են դառնում:
***
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Զարթնիր, Լևոն, մըռնիմ քըզի:

Դիտվել է՝ 17712

Մեկնաբանություններ