Բրիտանական խորհրդի նախաձեռնած` «Նորաձևության ճանապարհ» ծրագրի ցուցահանդեսը Բուխարեստից հետո ներկայացվել է Բեռլինում` ընդգրկվելով Բեռլինի նորաձևության շաբաթվա պաշտոնական ծրագրում:
Փողոցի երեխաներից մեկը` աղբահավաք, մուրացկան, հնահավաք Օքթայը, վերափոխվում է գրքերի շնորհիվ, որ գտնում էր աղբամաններում: Հիմա նա բազմաբնույթ գրքերի խանութ ունի:
Արմավիր քաղաքի մարզային մշակույթի տանը կայացավ հայերեն առաջին տպագիր գրքի` 500-ամյա «ՈՒրբաթագրքի» աշխարհաբար թարգմանության և գիտական հրատարակության շնորհանդեսը: Բնօրինակի վերծանումը, թարգմանությունը, քարտեզը, հարթաքանդակը և գեղարվեստական ձևավորումը Լուսինե Ավետիսյանինն են։
«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում համշենահայ ռեժիսոր ՕԶՋԱՆ ԱԼՓԵՐԻ «Ապագան ձգվում է հավերժ» (Թուրքիա, 2011 թ.) ֆիլմն արժանացավ ժյուրիի էկումենիկ մրցանակին:
Հեռուստաեթերը մաքրելու մասին խոսելն արդեն ոչ միայն մոդայիկ չէ, այլև անիմաստ է: Անճաշակ հեռուստանախագծերն ու նրանց ոչնչով չզիջող սերիալները քննադատությունների կիզակետում են, բայց, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվում:
Նա ժամանակակից հայ գեղանկարչության ինքնատիպ վարպետներից է: ՈՒշագրավ` նաև իր մարդկային կերպարով: ԳԱՍՏԵԼԼՈ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ հեռու է հանրահռչակումից: Նա իր վրձնի ու կտավի առջև է փնտրում շատ հարցերի պատասխաններ: Հաճախ գտնում է, երբեմն` շարունակում փնտրտուքը։
Հնագետները Ֆլորենցիայում գտել են Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» աշխարհահռչակ կտավի բնորդուհու` Լիզա Գերարդինիի (1479-1542) շիրիմը սուրբ ՈՒրսուլա վանքի տարածքում, ուր նա ապրել է կյանքի վերջին տարիները:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...