Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխության ամենածանր և ամենավտանգավոր «ձեռքբերումներից» մեկը իսկական ակադեմիական մակարդակի կորուստն էր: ՈՒսումնական հաստատությունները, մանավանդ համալսարանները, հենց սկզբից զոհաբերվել էին հեղափոխական միջավայրի տռփանքներին ու հավակնություններին: Նրանց ինքնուրույնությունը ծաղրի էր վերածված և ոտնահարված, կադրերի ընտրությունն ու ծրագրերի կազմումը խլվել էին գիտնականների ձեռքից և տրվել տգետ մարդկանց:
Խորագրում նշված կետերի փոխարեն ինքներդ դրեք մնացած օրերի քանակը մինչև դեկտեմբերի 21-ը, ինչը համայն աշխարհով մեկ արդեն մեկ տարի է` տարփողում են ԶԼՄ-ները։ Ինչպես պնդում են նրանք, աշխարհի վախճանին այդքան օր է տրված ըստ մայաների օրացույցի, նաև որպես հիմք ունենալով ժամանակակից գիտնական պատմաբանների խոսքը։
Տեսե՛ք, ինչպե՜ս կորավ արդարը, և չկա մեկը, որ սրտով կարեկցի. արդար մարդիկ վերանում են, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ արդարն անիրավության պատճառով է վերանում։
Գողգոթայի այս սրահից մի ուրիշ ելք ևս կա, որը մեզ իջեցնում է նորից պատանատեղի, որտեղից մեր քայլերը կուղղենք դեպի ձախ. այն մեզ պիտի տանի այնտեղ, ուր բոլոր ուխտավորներն են գալիս, այն է՝ մահկանացուներիս հույս ու փափագ մեր Տիրոջ Սուրբ Հարության Գերեզմանը:
Այս նյութի վերնագրում ասվածը Քրիստոսի խոսքերն են, որ վերցրել եմ Ղուկաս Ավետարանչի 9-րդ գլխի 50 համարից: Հիսուսի այս պատգամը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ազատվել երևույթները դատելուց:
Քո լույսով, ո՜վ Քրիստոս, բոլորս լուսավորվեցինք, և Քո Սուրբ խաչին ապավինեցինք, ո՜վ Փրկիչ։ Լսի՛ր մեզ, և տուր մեզ Քո խաղաղությունը և ողորմյա մեզ, մարդասեր Տեր։
Եկեք կերե՛ք, ո՛վ անտառի բոլոր գազաններ։ Տեսե՛ք, ամենքն էլ կուրացել են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը, ամենքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարված, սիրում են նիրհել։
«Որևէ մեկը թող չհամարձակվի իրեն դնել Աստծո տեղը և Աստծո քարտուղարի գործառույթն իր վրա վերցնելով, ասի, թե աշխարհի վերջը լինելու է այսինչ թվականին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Վրաց ազգը Եգիպտոսի մամլուքների ժամանակ Սուրբ երկրում մեծ արտոնություններ ստացավ և բազմաթիվ վանքեր ու սրբատեղեր ձեռք բերեց ու այնքան արտոնյալ վիճակում էր այստեղ, որ նրանց ուխտավորները սուրբ քաղաք էին մտնում մեծահանդես ու ճոխ թափորներով, ազգային դրոշակները պարզած, իսկ տղամարդիկ ու կանայք՝ շքեղազարդ զենքերով զինված:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...