Կաթոլիկ եկեղեցին իր բազմադարյա արգելքներով ու ինկվիզիցիայի արյունոտ տեռորով անձնավորում էր «ծնողի կերպարը», որին և պատկանում էր իշխանության մենաշնորհը` «գաղտնիքը» պահելու պատրվակով։ Եվ պահպանում էր «գաղտնիքը» սեփական իշխանությունն ամրացնելու նպատակով։
Էս մեր խեղճ ազգը ոչ միայն աղանդակալել է, այլև մոլորվել ու անմտացել, ինչ դիվահար ու մոլորյալ բախտագուշակների, պառավական ու տգետ հեքիմների, ճակատագրապաշտների դուռը ասես չի գնում, միայն թե օգնություն գտնի։
Առակագրի խոսքի համաձայն` երիտասարդությունն այն տարիքն է, երբ մարդը հույժ ընդունակ է ուրախության, քանի որ ո՛չ երեխայի նման անկատար է, ո՛չ էլ ծերի նման ուժասպառ:
Վրացու հոգեբանությամբ և մտածողությամբ` Վրաստանում կառուցված բոլոր տեսակի հուշարձանները միայն իրենն են: Այլազգիների, մանավանդ հայերի կերտած ոչ մի կոթող կամ մշակութային հետք նրա համար ընկալելի ու ընդունելի չեն: Այդ է պատճառը, որ վրացական իշխանությունները կամ սեփականում են, կամ էլ ոչնչացնում մեր քաղաքակրթական արժեքները:
Հուլիսի 14-ին Ջավախքի հինավուրց և նշանավոր Կարծախ գյուղում տեղի ունեցավ մեծ հանդիսություն` նվիրված համբավավոր աշուղ և ժողովրդական երգիչ Ջիվանուն (Սերոբ Ստեփանի Լևոնյան, 1846-1909) և 1830-ական թվականներին կառուցված Սբ. Հովհաննես-Կարապետ եկեղեցու վերաօծմանը: Ջիվանին գյուղի բնակիչների ազգային հպարտությունն է և մշտապես եղել է մեր հիշողության նվիրական շերտերում:
Երբեմն կասկածում ենք` մի՞թե իսկապես կարելի է խոնարհություն պահանջել յուրաքանչյուրից։ Որտեղի՞ց վերցնի այն սովորական մի մարդ, որը գոյության համար պայքարի մեջ է խրված իր հոգսերով, վախերով ու ինտրիգներով։
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...