Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ադր­բե­ջա­նը բա­նակ­ցու­թ­յուն­նե­րի կնս­տի, երբ Թուր­քիա­յի ճն­շում­նե­րը թու­լա­նան և ռազ­մա­ճա­կա­տում ձեռք­բե­րում­նե­րը կորց­նե­լու վտանգ տես­նի»

«Ադր­բե­ջա­նը բա­նակ­ցու­թ­յուն­նե­րի կնս­տի, երբ Թուր­քիա­յի ճն­շում­նե­րը թու­լա­նան և ռազ­մա­ճա­կա­տում ձեռք­բե­րում­նե­րը կորց­նե­լու վտանգ տես­նի»
03.11.2020 | 00:46

Պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վում է, բայց ոչ նախ­կին ին­տեն­սի­վու­թյամբ։ Սրան զու­գա­հեռ խա­ղաղ բնակ­չու­թյան, Ար­ցա­խի քա­ղաք­նե­րի ու գյու­ղե­րի հրե­տա­կո­ծու­մը չի դա­դա­րում։ Իշ­խա­նու­թյու­նից տե­սա­կետ է հն­չում, որ պետք է պատ­րաստ­վել եր­կա­րատև պա­տե­րազ­մի, իսկ այդ պա­րա­գա­յում բո­լոր ճա­կատ­նե­րում՝ և թի­կուն­քում, և ա­ռաջ­նագ­ծում, մեզ հար­կա­վոր են ռե­սուրս­ներ, ա­մե­նից ա­ռաջ` մարդ­կա­յին ռե­սուրս։ Ակն­հայտ է, որ այս պա­տե­րազ­մը մե­ծա­պես պայ­մա­նա­վոր­ված է նաև աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյամբ, մաս­նա­վո­րա­պես` Թուր­քիա­յի պահ­ված­քով։ Ո՞ր եր­կի­րը կկա­րո­ղա­նա նրան այս տա­րա­ծաշր­ջա­նից և հատ­կա­պես Ար­ցա­խից դուրս շպր­տել։ Ա­ռայժմ ի­րա­վի­ճակն այս տե­սան­կյու­նից խիստ ա­նո­րոշ է։ Քա­ղա­քա­գետ Ա­ԼԵՆ ՂԵ­ՎՈՆ­ԴՅԱ­ՆԸ, ո­րո­շա­կի հան­գա­մանք­ներ նկա­տի ու­նե­նա­լով, չի բա­ցա­ռում, որ հօ­գուտ հայ­կա­կան կող­մի հնա­րա­վոր է ռազ­մա­ճա­կա­տում բե­կում մտց­նել։ Ար­դեն 38 օր տևող պա­տե­րազ­մը քա­ղա­քա­գե­տի հետ մեր զրույ­ցի հիմ­նա­կան թե­ման է։

-Ի՞նչ փու­լում է այ­սօր պա­տե­րազ­մը։
-Ար­դեն մե­կու­կես շա­բաթ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ին­տեն­սի­վու­թյու­նը նվա­զել է, ա­ռան­ձին հատ­ված­նե­րում, ի­հար­կե, թե­ժա­ցում լի­նում է, բայց ինչ­պես հար­ձակ­ման, տե­ղա­շար­ժի թափն է նվա­զել, այն­պես էլ կի­րառ­վող տեխ­նի­կա­յի խտու­թյան աս­տի­ճա­նը։ Սա պայ­մա­նա­վոր­ված է մի քա­նի հան­գա­մանք­նե­րով։ Նախ` հա­կա­ռա­կոր­դը, անհ­րա­ժեշտ չա­փով ռե­սուրս­ներ չու­նե­նա­լով, չի կա­րող նույն ին­տեն­սի­վու­թյամբ մարտ վա­րել, մյուս կող­մից էլ, տե­ղան­քի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներն են փոխ­վել; Ե­թե հա­րա­վում դրա հնա­րա­վո­րու­թյու­նը կար, ա­պա Հադ­րու­թից հյու­սիս ըն­կած տա­րածք­նե­րում հրե­տա­նու գոր­ծո­ղու­թյուն­նե­րը տե­ղա­յին են, իսկ ա­նօ­դա­չու սար­քե­րի աշ­խա­տանքն էլ՝ ո­րո­շա­կիո­րեն սահ­մա­նա­փակ­ված։ Մյուս կող­մից էլ, պի­տի հաս­կա­նալ, որ պա­տե­րազմն ար­դեն երկ­րորդ փու­լում է, երբ մարդ­կա­յին գոր­ծոնն է ա­վե­լա­նում, այ­սինքն՝ անհ­րա­ժեշտ է զին­վո­րա­կան­նե­րի ուղ­ղա­կի մաս­նակ­ցու­թյու­նը։ Սա են­թադ­րում է ան­տա­ռա­յին մար­տեր, դի­վեր­սիոն գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կան­խում։ Հաշ­վի առ­նե­լով ռե­լիե­ֆի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը` ոչ միշտ է հնա­րա­վոր լի­նում տեխ­նի­կա օգ­տա­գոր­ծել։
Ինչ վե­րա­բե­րում է բա­նակ­ցա­յին փու­լին, Ադր­բե­ջա­նը բա­նակ­ցու­թյուն­նե­րի կնս­տի այն պա­րա­գա­յում, երբ Թուր­քիա­յի ճն­շում­նե­րը թու­լա­նան, և հաս­կա­նա, որ ռազ­մա­ճա­կա­տում ձեռք­բե­րում­նե­րը կորց­նե­լու վտան­գը խիստ ի­րա­տե­սա­կան է։ Այլ պայ­ման­նե­րում Ադր­բե­ջա­նը հա­զիվ թե բա­նակ­ցու­թյուն­նե­րին հա­մա­ձայ­նի։ Ե­թե այդ երկ­րի ներ­սում քա­ղա­քա­կան ան­կա­յու­նու­թյուն­ներ, իշ­խա­նա­փո­խու­թյան ռիս­կեր լի­նեն, այդ պա­րա­գա­յում ևս բա­նակ­ցու­թյուն­նե­րին վե­րա­դառ­նա­լը չի բա­ցառ­վում։
-Այս պա­հին հրա­պա­րակ­ված քար­տե­զից են­թադր­վում է, որ ո­րո­շա­կի տա­րածք­ներ ար­դեն ան­ցել են Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ։ Սա բա­վա­րար չէ՞, որ­պես­զի Ադր­բե­ջա­նը բա­նակ­ցա­յին փուլ սկ­սի, թե՞ նրա նպա­տակ­նե­րը շատ ա­վե­լի մեծ են։
-Ռազ­մա­տեխ­նի­կա­կան, քա­ղա­քա­կան այն ռե­սուր­սը, որ Ադր­բե­ջա­նը և Թուր­քիան ներդ­րել են այս պա­տե­րազ­մում, ահ­ռե­լի է։ Ի­րենց նպա­տակ­նե­րին չհաս­նե­լու ռիս­կե­րը ևս չա­փա­զանց մեծ են։ Դրա հա­մար ա­ռա­վե­լա­պաշ­տա­կան մո­տե­ցու­մը տրա­մա­բա­նա­կան է, ո­րով­հետև Ա­լիևն այս պա­տե­րազ­մում դրել է այն ա­մե­նը, ինչ ու­նի և փոր­ձե­լու է հաս­նել ա­ռա­վե­լա­գույ­նին։ Ինչ վե­րա­բե­րում է Ձեր նշած տա­րածք­նե­րին, պի­տի փաս­տել, որ դրանք մեծ պա­տե­րազ­մի տար­բեր տար­րեր են, ո­րով­հետև ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը տար­բեր փու­լայ­նու­թյուն, շեշ­տադ­րում­ներ կա­րող են ու­նե­նալ։ Մեծ հաշ­վով հա­կա­ռա­կոր­դը փոր­ձե­լու է ա­ռա­վե­լա­գույ­նին հաս­նել՝ ու­շա­դիր հետևե­լով Հա­յաս­տա­նի դի­մադ­րո­ղա­կա­նու­թյա­նը, ռազ­մա­քա­ղա­քա­կան ար­ձա­գանք­ման ո­ճին։ Ըստ այդմ էլ կսր­բագ­րեն ի­րենց մո­տե­ցում­նե­րը։
-Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ա­ջակ­ցու­թյան խնդ­րան­քով դի­մե­ցին ՌԴ-ին։ Այս պա­հան­ջը տար­բեր քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ տևա­կան ժա­մա­նակ հն­չեց­նում էին։ Ի՞նչ ակն­կա­լիք­ներ կա­րող ենք ու­նե­նալ այս ա­ռու­մով։
-ՀՀ վար­չա­պե­տը դի­մեց ՌԴ նա­խա­գա­հին՝ հիմք ու­նե­նա­լով փո­խօգ­նու­թյան պայ­մա­նա­գի­րը։ Ռու­սաս­տա­նը բա­վա­կան ա­րագ ար­ձա­գան­քեց՝ հղում կա­տա­րե­լով պայ­մա­նագ­րի կե­տե­րին։ Այս­պի­սի հրա­պա­րա­կա­յին նա­մա­կագ­րու­թյան հաս­ցեա­տե­րը ոչ թե եր­կու եր­կր­նե­րի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներն էին, այլ եր­րորդ երկ­րին ու­ղերձ հղե­լը, ե­թե Թուր­քիան ո­րո­շի ինչ-որ քայլ ձեռ­նար­կել Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի հան­դեպ, պայ­մա­նագ­րի կե­տե­րը կգոր­ծարկ­վեն։ Այս նա­մա­կի ու ար­ձա­գան­քի հիմ­նա­կան ու­ղեր­ձը դա էր։
-ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րից մե­կում՝ ԱՄՆ-ում, նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­ներ են։ Այդ ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունքն ինչ-որ ձևով կա­րո՞ղ է անդ­րա­դառ­նալ պա­տե­րազ­մի ել­քի և հե­տա­գա­յում նաև ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րի վրա։
-Ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո դեռ կա­ռա­վա­րու­թյուն պի­տի ձևա­վոր­վի։ ԱՄՆ-ին այս պա­հին մեր տա­րա­ծաշր­ջա­նի խն­դիր­նե­րը մեծ հաշ­վով, հե­տաքր­քիր չեն, նրանք սիմ­վո­լիկ քա­ղա­քա­կա­նու­թյան ներ­քո հրա­դա­դար հաս­տա­տե­լու փորձ կա­նեն և դա ընտ­րա­պայ­քա­րում լավ կխա­ղար­կեն։ Սա­կայն նրանց հա­մա­պա­տաս­խան գե­րա­տես­չու­թյուն­նե­րը լավ ծա­նոթ են ի­րա­վի­ճա­կին, հետևում են ռազ­մա­տեխ­նի­կա­կան շար­ժե­րին և աշ­խա­տում են ՆԱ­ՏՕ-ի ան­դամ ի­րենց գոր­ծըն­կեր­նե­րի հետ, որ­քան էլ մի­մյանց հետ տա­րըմ­բռ­նում­ներ ու­նե­նան։ Այ­սօր նրանք հետևում են զար­գա­ցում­նե­րին և հե­տա­գա­յում ստեղծ­ված ի­րադ­րու­թյու­նը հօ­գուտ ի­րենց կօգ­տա­գոր­ծեն։ Պետք է հաս­կա­նալ նաև, որ այս գոր­ծըն­թաց­նե­րում կան ստ­վե­րա­յին խա­ղա­ցող­ներ, ինչ­պես եվ­րո­պա­կան ո­րոշ տե­րու­թյուն­ներ, այն­պես էլ տրանսազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­ներ։ Թուր­քա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մո­նի­տո­րին­գի ար­դյուն­քում նրանք կճշգր­տեն նաև ի­րենց դիր­քո­րո­շում­նե­րը՝ ել­նե­լով սե­փա­կան շա­հե­րի տի­րույ­թից։ ԱՄՆ-ը միջ­նոր­դա­վոր­ված է ներգ­րավ­ված այս գոր­ծըն­թաց­նե­րում և ձեռ­քը զար­կե­րա­կից բաց չի թող­նում, սա­կայն մեր տա­րա­ծաշր­ջա­նում հիմ­նա­կան խա­ղա­ցո­ղը Ռու­սա­ստանն է։
-Մյուս հա­մա­նա­խա­գա­հող երկ­րի՝ Ֆրան­սիա­յի պա­րա­գա­յում էլ զար­գա­ցում­ներն ու­շագ­րավ ըն­թացք ու­նե­ցան։ Ֆրան­սիան ա­ռա­ջին­նե­րից էր, որ ի­րերն ի­րենց ա­նուն­նե­րով կո­չեց, բայց հե­տո լրիվ այլ հար­ցե­րով փոխհ­րաձ­գու­թյան մեջ մտավ Թուր­քիա­յի նա­խա­գա­հի հետ։
-Նախ պի­տի հաս­կա­նալ, թե Ֆրան­սիան մեր տա­րա­ծաշր­ջա­նի զար­գա­ցում­նե­րի հա­մա­տեքս­տում ին­չու այդ­քան մեծ ներգ­րավ­վա­ծու­թյուն ու­նե­ցավ։ Ար­ցա­խի խն­դի­րը նրանց հա­մար կարևոր է, բայց դրա­նից ա­ռաջ էա­կան հան­գա­մանք են ֆրանս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ո­րոնք մաս­նա­վո­րա­պես դրսևոր­վում են Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա­յում, Արևե­լա­մի­ջերկ­րա­ծո­վյան ա­վա­զա­նում։ Մյուս կող­մից Էր­դո­ղա­նի հա­վակ­նոտ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, Ֆրան­սիա­յում մահ­մե­դա­կան­նե­րի, թուր­քե­րի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը, Ֆրան­սիա­յին սկզ­բում հնա­րա­վո­րու­թյուն տվե­ցին կտ­րուկ, է­մո­ցիո­նալ հրա­պա­րա­կա­յին քայ­լեր ձեռ­նար­կե­լու, հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նե­լու։ Էր­դո­ղանն իր ան­կա­յու­նու­թյան գոր­ծիք­նե­րից մե­կը՝ Եվ­րո­պա­յում էթ­նիկ թուր­քա­կան հա­մայ­նք­նե­րը, սկ­սեց գոր­ծար­կել։ Ֆրան­սիան հաս­կա­ցավ, որ դա ներ­քին բազ­մա­թիվ խն­դիր­ներ կա­րող է ստեղ­ծել։ Դրան նա­խոր­դեց այն, որ Ֆրան­սիան իր դես­պա­նին հետ կան­չեց Թուր­քիա­յից, բայց կարճ ժա­մա­նակ անց նա նո­րից վե­րա­դար­ձավ Թուր­քիա։ Այն­պես որ, Ֆրան­սիան հաս­կա­նում է իր շա­հե­րի մի­ջա­կայ­քը, ինչ­քան պի­տի խա­ղա այս փու­լում։ Այս պա­հին բո­լո­րը սպա­սում են ռազ­մա­ճա­կա­տում ըն­թա­ցող գոր­ծո­ղու­թյուն­նե­րին և ա­վե­լի շատ ռուս-թուր­քա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին, ո­րով­հետև խն­դի­րը, այ­դու­հան­դերձ, այս եր­կու եր­կր­նե­րի տի­րույ­թում է։
-Խնդ­րի կար­գա­վոր­ման բա­նա­լին, ո­րո­շիչ դե­րա­կա­տա­րու­մը ՌԴ-ի՞ն է վե­րա­պահ­ված։
-Միան­շա­նակ չենք կա­րող այդ­պես ա­սել, ո­րով­հետև Ռու­սաս­տա­նը չի կա­րող հրա­պա­րա­կա­յին դի­վա­նա­գի­տու­թյամբ կող­մե­րին պար­տադ­րել ինչ-որ լու­ծում­ներ։ Խն­դիրն ա­վե­լի լայն է, ռուս­նե­րը մտա­հո­գու­թյուն ու­նեն, որ Ար­ցա­խում ստեղծ­ված լար­վա­ծու­թյու­նը կա­րող է տե­ղա­փոխ­վել Ռու­սաս­տան, և որ Թուր­քիա­յի հա­վակ­նու­թյուն­նե­րը մեծ խա­ղի տարր են, որ­տեղ Ար­ցա­խի դեմ պա­տե­րազմն ըն­դա­մե­նը մի բա­ղադ­րիչն է։ Այս պատ­ճա­ռով Ռու­սաս­տա­նը շատ զգու­շա­վոր է, չնա­յած ու­նի շատ մեծ ռե­սուրս այս ա­մե­նը կանգ­նեց­նե­լու հա­մար։ Փոր­ձում են այլ կենտ­րոն­նե­րից մշակ­ված սցե­նար­նե­րի գոր­ծարկ­ման դեպ­քում դիս­տան­ցա­վոր­վել, որ­պես­զի ինչ-որ փու­լից հե­տո ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեջ ներգ­րավ­վեն։
-Ար­ցա­խյան այս պա­տե­րազ­մի ա­մե­նա­մեծ գոր­ծոն­նե­րից մեկն էլ հա­կաա­հա­բեկ­չա­կան պայ­քարն է, որ­տեղ Հա­յաս­տա­նը կր­կին մե­նակ է։ Այս ա­ռու­մով էլ աշ­խարհն ան­տար­բեր է մեր պայ­քա­րին, ու հի­մա ա­հա­բե­կիչ­նե­րը Եվ­րո­պա­յի սր­տում մարդ­կանց են գլ­խա­տում։ Ի՞նչ կա­րե­լի է ակն­կա­լել աշ­խար­հից, նրանք գո­նե այս հար­ցում կմիա­վո­րե՞ն ի­րենց ու­ժե­րը։
-Աշ­խար­հում ա­հա­բեկ­չու­թյուն ար­տա­հա­նող հիմ­նա­կան եր­կի­րը Թուր­քիան է, ո­րը վարձ­կան­ներ է հա­վա­քագ­րում Սի­րիա­յից։ Նրանք աշ­խա­տանք չու­նե­ցող մար­դիկ են, ո­չինչ ա­նել չգի­տեն, իս­լա­մա­կան տար­բեր խմ­բա­վո­րում­նե­րի ան­դամ­ներ են ու վար­ձավ­ճա­րով կռ­վում են։ Էր­դո­ղա­նի հա­մար այս մար­դիկ գոր­ծիք են, նրանց տար­բեր տա­րա­ծաշր­ջան­ներ տա­րա­ծե­լով, շան­տա­ժի մի­ջո­ցով փոր­ձում է դառ­նալ սու­բյեկտ։ Ա­հա­բե­կիչ­նե­րին Ադր­բե­ջան տե­ղա­փո­խե­լը ևս Էր­դո­ղա­նի քա­ղա­քա­կա­նու­թյան տար­րե­րից մեկն է։ Որ­պես­զի ռուս­նե­րի հետ կա­րո­ղա­նա հա­վա­սա­րի պես խո­սել, Ռու­սաս­տա­նի հա­րա­վա­յին սահ­մա­նագ­ծում նրանց մի­ջո­ցով ան­կա­յու­նու­թյուն է ստեղ­ծում, որ­պես­զի ո­րո­շա­կի փոխ­հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի հաս­նի ռուս­նե­րի հետ։ Եվ­րո­պա­կան տար­բեր եր­կր­նե­րում էլ ա­հա­բե­կիչ­նե­րի սաղմ­նա­յին բջիջ­նե­րը ևս կրո­նա­կան, օր­թո­դոքս պատ­կե­րա­ցում­ներ ու­նե­ցող շր­ջա­նակ­նե­րից են։ Այս ա­հա­բեկ­չա­կան ցան­ցա­յին հա­մա­կար­գը Էր­դո­ղա­նը կա­րո­ղա­նում է լավ գոր­ծար­կել։ Եվ­րո­պա­ցի­նե­րի անվ­տան­գու­թյու­նը տա­րի­ներ շա­րու­նակ ա­պա­հո­վել է ՆԱ­ՏՕ-ն, ո­րը հա­կաա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի փոր­ձա­ռու­թյուն չու­նի, ո­րով­հետև իր հիմ­նա­կան ուղ­ղու­թյու­նը Եվ­րո­պա­յի սահ­ման­նե­րից դուրս է ե­ղել։ Եվ­րո­պա­կան եր­կր­նե­րը, ո­րոնք փա­փուկ, անվ­տանգ կյան­քի սո­վոր են ե­ղել, ինչ­պե՞ս կա­րող են ա­հա­բեկ­չա­կան տե­ղա­յին դրսևո­րում­նե­րին դի­մագ­րա­վել, դժ­վար է ա­սել, ո­րով­հետև այդ պայ­քա­րը շատ բարդ է։ Իսկ Էր­դո­ղա­նը, այս տար­րե­րին օգ­տա­գոր­ծե­լով, փոր­ձում է քա­ղա­քա­կան սու­բյեկ­տու­թյան հաս­նել, որ­պես­զի ի­րեն հար­գեն, լսեն, թե­կուզ շան­տա­ժի գոր­ծի­քա­կազ­մով։
Ե­թե Ադր­բե­ջան տե­ղա­փոխ­ված ա­հա­բե­կիչ­նե­րի քա­նա­կը շատ մեծ լի­նի, նրանց վե­րահ­սկ­ման մե­խա­նիզմ­նե­րը բա­վա­կան բարդ են լի­նե­լու։ Գու­ցե ինչ-որ փու­լում Ադր­բե­ջա­նը դառ­նա Սի­րիա, ո­րով­հետև վարձ­կան­նե­րը կա­րող են ան­կա­ռա­վա­րե­լի դառ­նալ։
-Ադր­բե­ջա­նի ներ­սու՞մ խն­դիր­ներ կա­ռա­ջա­նան։
-Ա­յո, ար­դեն այս պա­հին կան։ Որ­քան էլ Ադր­բե­ջա­նը փակ է պա­հում տե­ղե­կատ­վու­թյու­նը, մենք ար­դեն տես­նում ենք, որ դժ­գո­հու­թյուն­ներ, կոնֆ­լիկտ­ներ կան։ Ար­դեն ակն­հայտ է նաև, որ այդ ա­հա­բե­կիչ­նե­րի թի­վը փոքր չէ։
-Կա տե­սա­կետ, որ Թուր­քիա­յի պան­թուր­քիս­տա­կան նկր­տում­նե­րին հա­կազ­դե­լու և հա­կաա­հա­բեկ­չա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու հա­մար հար­կա­վոր է նաև Հա­յաս­տա­նի մաս­նակ­ցու­թյամբ ստեղ­ծել Ռու­սաս­տան, Չի­նաս­տան, Ի­րան ա­լյան­սը։ Այս ա­ռու­մով ինչ­պի­սի՞ տե­սա­կետ ու­նեք։
-Ցան­կա­ցած գլո­բալ հա­կաա­հա­բեկ­չա­կան մի­ջո­ցա­ռում ո­րո­շա­կի պայ­ման­ներ է են­թադ­րում, այ­սինքն դրան մաս­նակ­ցող եր­կր­նե­րի հա­մար ինչ­քա­նով է այդ օ­րա­կար­գը սուր դր­ված։ Ար­դյո՞ք բո­լո­րի հա­մար ա­հա­բե­կիչ­նե­րի ներ­կա­յու­թյունն այս­տեղ հա­վա­սա­րա­պես սպառ­նա­լիք է, և ար­դյո՞ք այդ վարձ­կան­նե­րին այս­տե­ղից մաք­րե­լով քա­ղա­քա­կան դի­վի­դենդ­ներ կս­տա­նան։ Ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րը են­թադ­րում է նաև, որ դու, որ­պես պե­տու­թյուն, դառ­նում ես ա­հա­բե­կիչ­նե­րի հա­մար թի­րախ։ Նրանց գտ­նե­լը բա­վա­կան բարդ է, քա­նի՞ եր­կիր կհա­մա­ձայ­նի մտ­նել այդ ռիս­կի տակ։ Այս փու­լում նման ա­լյանս­նե­րի հետ կապ­ված թե­րա­հա­վատ եմ ու նաև ի­րա­տե­սա­կան չեմ հա­մա­րում։ Այս պա­հին այդ սպառ­նա­լի­քի տակ հայ­տն­ված եր­կր­նե­րը Ռու­սաս­տանն ու Ի­րանն են, իսկ ե­թե նրանք ռազ­մա­կան մի­ջամ­տու­թյուն ձեռ­նար­կեն, հնա­րա­վոր է, որ տա­րա­ծաշր­ջա­նում գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դառ­նան ան­վե­րահս­կե­լի։


Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 10986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ