Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ման­կու­թ­յան ե­րա­զա՞նքդ էր ամ­բողջ Ար­ցա­խը տալ թուր­քին»

«Ման­կու­թ­յան ե­րա­զա՞նքդ էր ամ­բողջ Ար­ցա­խը տալ թուր­քին»
18.12.2020 | 00:10

ԱԺ նախ­կին փոխ­խոս­նակ, ՀՀԿ ան­դամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐ­ՄԱ­ԶԱ­ՆՈՎՆ ան­բա­րո­յա­կան է հա­մա­րում իշ­խա­նու­թ­յան այն բո­լոր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, ո­րոնք հայ­տա­րա­րում են, թե Ար­ցա­խը հանձ­նե­լու հար­ցը նախ­կին­ներն են «գցել» Փա­շի­ն­յա­նի «գր­պա­նը»։ Ըստ մեր զրու­ցակ­ցի, նախ­կին­նե­րը բա­նակ­ցա­յին հա­ջող դիր­քեր ու զար­գա­ցող Ար­ցախ են նրանց փո­խան­ցել։

-Ընդ­դի­մու­թյունն ար­դեն մեկ շա­բաթ բազ­մա­մարդ եր­թեր է ա­նում, սա­կայն Փա­շի­նյա­նը չի ցան­կա­նում հե­ռա­նալ։ 2018-ին Ձեր իշ­խա­նու­թյունն ա­ռանց բա­խում­նե­րի հե­ռա­ցավ։ Չե՞ք կար­ծում, որ Փա­շի­նյա­նի մե­թոդ­նե­րով պետք է իր դեմ պայ­քա­րել։
-Փա­շի­նյա­նը Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյուն չու­նի, առ­հա­սա­րակ երկ­րում իշ­խա­նու­թյուն չկա։ Դրա մա­սին են վկա­յում պա­տե­րազ­մից հե­տո տե­ղի ու­նե­ցած գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, մեր 100-ից ա­վե­լի զին­վոր­նե­րի գե­րե­վա­րու­մը, GPS-ով գն­ված տա­րածք­նե­րի կո­րուս­տը, Սյու­նի­քի մար­զում մարդ­կանց ըն­դվ­զում­նե­րը։ Բո­լո­րը դի­մում են ռու­սա­կան կող­մին, ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին։ Ե­թե ա­մեն ինչ պի­տի ռուս­նե­րը, խա­ղա­ղա­պահ­ներն ա­նեն, բա դուք ո՞վ եք, ին­չու՞ եք փող ստա­նում, ին­չու՞ եք աշ­խա­տան­քի գա­լիս, ու՞մ եք ներ­կա­յաց­նում, պարգևավ­ճար ին­չու՞ եք ստա­նում, բեն­զին ին­չու՞ եք ծախ­սում ծա­ռա­յո­ղա­կան մե­քե­նա­նե­րի հա­մար, թիկ­նա­զոր ին­չու՞ եք պա­հում։ Ե­թե պի­տի ա­մեն ինչ Ռու­սաս­տանն ա­նի, բա դուք ո՞վ եք։ Դրա հա­մար էլ Նի­կո­լը, որ­պես ղե­կա­վար, գո­յու­թյուն չու­նի։ «Հայ­րե­նի­քի փր­կու­թյան» շարժ­ման ա­նու­նից ար­դեն հս­տակ ա­սել ենք, որ մեր պայ­քա­րը վճ­ռա­կան է լի­նե­լու, շա­րու­նա­կե­լու ենք բո­ղո­քի եր­թե­րը, ակ­ցիա­նե­րը, ե­րեք­շաբ­թի էլ սկ­սե­լու ենք անհ­նա­զան­դու­թյան մեծ ակ­ցիա­ներ, դա­սա­դուլ, գոր­ծա­դուլ։ Պայ­քա­րե­լու ենք այն­քան ժա­մա­նակ մինչև հո­ղա­տուն իշ­խա­նու­թյու­նից հե­ռա­նա։ Բո­լոր այն պաշ­տո­նյա­նե­րը, ո­րոնք այ­սօր ծա­ռա­յում են Նի­կո­լին, պի­տի հաս­կա­նան, որ մի կող­մում Հա­յաս­տա­նի շահն է, մյուս կող­մում՝ նի­կո­լիզ­մը։ Թող ի­րենք ընտ­րեն, դա­վա­ճան նի­կո­լիզ­մի շա՞հն են հե­տապն­դում, թե՞ ՀՀ-ի։ ՈՒշ, թե շուտ Նի­կո­լը գնա­լու է, հե­տո չա­սեն, թե ստիպ­ված հրա­ման են կա­տա­րել։ Ի­րենք պետք է ծա­ռա­յեն ՀՀ-ի Սահ­մա­նադ­րու­թյա­նը և պար­տու­թյուն կրած, պա­տե­րազմ հրահ­րած, քա­ղա­քա­կան իմ­պո­տենտ Նի­կո­լը պետք է հե­ռա­նա։ Մենք ժո­ղովր­դի հետ օ­րի­նա­կան ճա­նա­պար­հով պար­տադ­րե­լու ենք նրա հրա­ժա­րա­կա­նը։
-Ակն­հայտ է, որ Փա­շի­նյա­նը հե­ռա­նա­լու է, սա­կայն ողջ խն­դիրն այն է, թե երբ։ Նրա կա­ռա­վար­ման ա­մեն օ­րը թանկ է նս­տում Հա­յաս­տա­նի վրա, մենք տա­րածք­ներ ենք կորց­նում, 100-նե­րով նոր գե­րի­ներ են ա­վե­լա­նում, Ար­ցա­խի նոր գյու­ղեր են անց­նում թշ­նա­մուն։ Ընդ­դի­մու­թյունն իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը չպե՞տք է ա­րա­գաց­նի։
-Ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով գոր­ծո­ղու­թյուն­ներ ար­վում են։ Մենք մեկ ամ­սից ա­վե­լի այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեջ ենք, հա­սա­րա­կու­թյունն աս­տի­ճա­նա­բար արթ­նա­նում է, մար­դիկ միա­նում են եր­թե­րին։ Ե­թե մի քա­նի շա­բաթ ա­ռաջ Նի­կոլն ա­սում էր, թե ժո­ղո­վուրդն իր հրա­ժա­րա­կա­նը չի պա­հան­ջում, հի­մա տաս­նյակ հա­զա­րա­վոր մար­դիկ այդ պա­հան­ջը ներ­կա­յաց­նում են, իսկ ի­րեն, բա­ցի իր քա­ղա­քա­կան խուն­տա­յից, պաշ­պա­նող չկա։ Քա­նի՞ մարդ կա, որ ժո­ղովր­դի մեջ կկանգ­նի ու կա­սի, թե պաշտ­պա­նում է Նի­կո­լին. հաշ­ված թվով մար­դիկ, ո­րոնք կամ պաշ­տո­նյա են, կամ պաշ­տո­նյա­յի բա­րե­կամ, այն էլ՝ Նի­կո­լի շան­տա­ժին են­թարկ­ված։ Սա էլ չի աշ­խա­տում։ Դա­տա­կան հա­մա­կար­գը նրան չի են­թարկ­վում, օ­րի­նա­կա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում է աշ­խա­տում։ Վե­հա­փառ հայ­րա­պետ­նե­րը, ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, Վա­նա­ձո­րի հա­մալ­սա­րա­նը, մտա­վո­րա­կան­նե­րը, հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րը, բարձ­րաս­տի­ճան նախ­կին սպա­նե­րը, գե­նե­րա­լը հրա­ժա­րա­կա­նի կո­չեր են ա­նում, էլ ո՞վ մնաց, «Իմ քա՞յ­լը»։ Այն­տե­ղից էլ կլի­նեն շու­տով մար­դիկ, ո­րոնք կշարժ­վեն պե­տու­թյան շա­հով։ Մնում է ա­թո­ռից կառ­չած, որ ի՞նչ ա­նի։ Ի­րենք էլ են ըն­դու­նում, որ քա­ղա­քա­կան ան­մեղ­սու­նակ են։ Ար­ցա­խում գյու­ղեր ենք կորց­նում, նրա խոս­նակն ա­սում է, թե ռու­սա­կան կող­մը կար­ձա­գան­քի, բա դու ին­չա­ցու՞ ես։ Նա­խօ­րեին Ար­ցա­խի նա­խա­գա­հը հայ­տա­րա­րեց, թե պա­տե­րազ­մը կա­րող էր ա­վե­լի շուտ ու ա­վե­լի լավ պայ­ման­նե­րով ա­վարտ­վել։ Նույնն ա­վե­լի վաղ ա­սաց Պու­տի­նը։ Ով չի կանգ­նեց­րել, ու­րեմն նա էլ հան­ցա­գործ է։ Ե­թե Փա­շի­նյա­նին թվում է, թե ին­քը հրա­ժա­րա­կան կտա ու իր փո­խա­րեն կբե­րի իր խուն­տա­յից մե­կին, չի լի­նե­լու նման բան։ Նի­կո­լի խա­մա­ճի­կին չենք հան­դուր­ժե­լու։ Քա­ղա­քա­կան դիակ­նե­րի հետ իբր հան­դի­պում են ու մեծ-մեծ խո­սում ժո­ղովր­դի ա­նու­նից։ Քա­նի՞ հո­գի են ձայն տվել այն մարդ­կանց, ո­րոնց հետ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը հան­դի­պում է։ Լե­գի­տի­մու­թյու­նից է խո­սում, դե հրա­ժա­րա­կան տուր ու մեկ տա­րի հե­տո կտես­նենք, թե այդ լե­գի­տի­մու­թյու­նից ինչ է մնա­ցել։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը մնա­ցել է ոս­տի­կա­նու­թյան և ու­ժա­յին կա­ռույց­նե­րի շա­րա­սյան հույ­սին, այն էլ՝ ոչ բո­լորն են այդ հա­մա­կար­գում իր հրա­մա­նը կա­տա­րում։ Ե՛վ ԱԱԾ-ում, և՛ ոս­տի­կա­նու­թյու­նում, և՛ ու­ժա­յին մյուս կա­ռույց­նե­րում կան ար­ժա­նա­պա­տիվ սպա­ներ, ո­րոնք հաս­կա­նում են, որ եր­կի­րը սա տա­նում է կոր­ծան­ման։
-Բո­լոր խն­դիր­նե­րի լու­ծումն իշ­խա­նու­թյու­նը ռու­սա­կան կող­մի վրա է թող­նում, դրան զու­գա­հեռ էլ ակ­տիվ հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­ներ է տա­րա­ծում։ Ինչ­պե՞ս սա հաս­կա­նալ։
-Հա­կա­ռու­սա­կա­նու­թյուն տա­րա­ծում է հենց Նի­կո­լը։ «Ա­զա­տու­թյուն» ռ/կ-ի հետ հար­ցազ­րույ­ցում ա­սում է, թե ռուս խա­ղա­պահ­նե­րը շր­ջա­փակ­ման մեջ են, ինչն էլ, մի հատ «չա­փա­լախ» տա­լով, ան­մի­ջա­պես հեր­քում է ՌԴ ՊՆ-ն։ Դրա­նից հե­տո նրա թուր­քա­սո­րո­սագ­րան­տա­յին ու­ժե­րը հար­ձակ­վում են Ռու­սաս­տա­նի վրա։ Ռու­սաս­տանն այ­սօր Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան միակ ե­րաշ­խա­վորն է։ Տպա­վո­րու­թյուն ու­նեմ, որ ե­թե նո­յեմ­բե­րի 9-ին չլի­ներ Պու­տի­նի՝ պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու պն­դու­մը, հնա­րա­վոր է Ստե­փա­նա­կերտն էլ տր­վեր Ադր­բե­ջա­նին։ Ե­թե ան­գամ ԳՇ պետն է ա­սել, որ չեն կա­րող պա­տե­րազ­մում հաղ­թել, հա­նուն ին­չի՞ է շա­րու­նա­կել պա­տե­րազ­մը։ Որ «Է­րա­տո» ջո­կա­տը մի քա­նի ֆո­տո­սե­սիա ա­վե­լի՞ ա­ներ։ ՈՒ­զում եմ նաև ու­ժա­յին կա­ռույց­նե­րին հարց ուղ­ղել. հար­գե­լի սպա­ներ, դուք ձեզ հարց չե՞ք տա­լիս՝ ե­թե Օ­նիկ Գաս­պա­րյա­նը պա­տե­րազ­մի 3-րդ օրն ա­սել է, որ պետք է կանգ­նեց­նել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ես, որ­պես ընդ­դի­մու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ, հոկ­տեմ­բե­րի 12-ին ա­սում եմ, որ Պու­տի­նին խնդ­րիր ու պայ­ման­նե­րին հա­մա­ձայն­վիր, քա­նի որ վաղն ա­վե­լի վատ վի­ճակ է լի­նե­լու, ին­չու՞ Նի­կո­լը չկանգ­նեց­րեց պա­տե­րազ­մը։
-Դուք դրա­նում ա­պաշ­նոր­հու­թյու՞ն, ռազ­մա­կան գոր­ծից ան­տե­ղյա­կու­թյու՞ն, թե՞ կան­խամ­տած­ված մի­տում եք տես­նում։
-Կամ ա­պուշ է, կամ դա­վա­ճան։ Եր­կուսն էլ ան­նե­րե­լի են։ Բո­լո­րը նրան զգու­շաց­րել են ու ա­սել, որ պա­տե­րազ­մը պի­տի կանգ­նեց­նել, նա չի ա­րել։ Ին­չու՞, ման­կու­թյան ե­րա­զանքդ էր ամ­բողջ Ար­ցա­խը տալ թուր­քի՞ն։ ԱԱԾ-ին եմ դի­մում, ա­սում եք, թե պե­տու­թյան կա­յու­նու­թյունն եք ա­պա­հո­վում, այս մար­դը պե­տու­թյան կա­յու­նու­թյան հերն է ա­նի­ծում, նրան ծա­ռա­յում եք, որ ի՞նչ ա­նեք։ Իմ իշ­խա­նու­թյան ե­ղած ժա­մա­նակ, թուր­քե­րը դր­սում ծն­կի են ե­կել մեր ա­ռաջ, մենք հաղ­թած ենք ե­ղել։ Այս ա­պաշ­նոր­հը հի­մա մեզ խայ­տա­ռակ պար­տու­թյան հասց­րեց։ Ա­լիևը մեր ժո­ղովր­դին, պե­տու­թյա­նը վի­րա­վո­րում է, աշ­խար­հի հայ­հո­յան­քը տա­լիս ի­րեն, մի ծպ­տուն չի հա­նում։ Այդ ին­չու՞ էիր էն օ­րը հա­րյուր­նե­րով ոս­տի­կան­ներ փո­ղոց հա­նել։ Մենք մեր տա­նը խե­լոք նս­տած, մար­դիկ զան­գում, հարց­նում էին, թե ինչ է կա­տար­վում։ Ի՞նչ ի­մա­նանք, երևի սրա­ցում­նե­րի մեջ էր... Ին­քը մնա­լու տար­բե­րակ չու­նի, գնա­լու է։
-Իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հայ­տա­րա­րում են, թե նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­կա­մար­տու­թյան լուծ­ման այս­պի­սի տար­բե­րակն ի­րենց «գր­պա­նը գցե­ցին»։ Ին­չու՞ «գցե­ցիք»։
-Ա­սող­ներն ի­րենց գլու­խը պա­տովն են տա­լիս։ Նի­կոլն ա­սել է, որ իր կե­տից է սկ­սում, ինքն էր ա­սում՝ չէ՞, որ Ա­լիևը կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան է, ինչ ու­զի, կբա­նակ­ցի։ Բա 2,5 տար­վա մեջ ին­չու՞ մի օր չա­սաց, թե Ար­ցա­խը հան­ձն­ված է։ Ի­րենք 44 օր ա­սում էին՝ հաղ­թե­լու ենք, «գյոռ­բա­գյոռ» ենք ա­նե­լու։ Հո գր­պա­նը պար­տու­թյու­նը գցե­լով չէ՞։ Լավ է, չեն ա­սում, որ Ա­վա­րայ­րի ճա­կա­տա­մար­տում էլ մենք ենք պարտ­վել։ Մենք ի­րեն ժա­ռան­գել ենք ու­ժեղ Ար­ցախ, պաշտ­պան­ված սահ­ման­ներ, ու­ժեղ բա­նա­կը։ Ին­քը բա­նա­կը փո­խա­րի­նել է ե­լա­կով, մե՞նք էինք 100-ից ա­վե­լի մի­լիոն դո­լա­րով ՍՈՒ-եր գնել՝ ա­ռանց հր­թիռ­նե­րի։ Այդ ե­լա­կի փո­ղով թող զին­վոր­նե­րին «կաս­կա» ու զրա­հա­բաճ­կոն գներ, պարգևավ­ճար­ներն էլ տար հա­կօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան զեն­քեր գնե­լուն։ Նախ­կին­նե­րը թուր­քին ծն­կի են բե­րել, դու մե՛զ ես թուր­քի ա­ռաջ ծն­կի բե­րել։ Բո­լոր նրանք, ով­քեր նման հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ա­նում, պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում եմ՝ ան­բա­րո­յա­կան են։ Այդ ինչ­պե՞ս ե­ղավ՝ հու­լի­սյան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ մեր բա­նակն ա­մե­նահ­զորն էր, Նի­կոլն էլ մար­շալ Ժու­կովն էր, ինքն էր այդ պա­տե­րազ­մը ղե­կա­վա­րում, հի­մա, որ պարտ­վել են, նախ­կին­նե­րի՞ն են է­լի հի­շել։ Իր ղե­կա­վա­րած ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյունն ապ­տա­կեց ի­րեն՝ ա­սե­լով, որ Շու­շիի հար­ցը բա­նակ­ցու­թյուն­նե­րում եր­բեք չի քն­նարկ­վել։ Մեր ժա­մա­նակ Շու­շիի, Հադ­րու­թի, Մեղ­րիի հարց քն­նարկ­վե՞լ է։ Ցույց տվեք նման փաս­տա­թուղթ։ Ե­թե գի­տեիր, որ պարտ­վե­լու ես, այդ 5000 ե­րե­խե­քի գլուխն ին­չու՞ կե­րար, որ քեզ դա­վա­ճան չա­սե՞նք։ ՈՒ՞մ հարց­րիր նման փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լիս։ Գա­յիր, ա­սեիր՝ ժո­ղո­վուրդ, այս վի­ճակն է, ի՞նչ ա­նեմ։ Բա 3 մլն վար­չա­պետ կար, ու՞մ հարց­րիր։
-Հի­մա քն­նարկ­վում է նաև այն հար­ցը, թե ով է ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներն անց­կաց­նե­լու։ Փա­շի­նյանն ա­մեն ինչ ա­նում է, որ կամ ին­քը, կամ «իր մար­դը» լի­նի իշ­խա­նու­թյան, որ իր ձևով կազ­մա­կեր­պի ընտ­րու­թյուն­նե­րը։ Դրան զու­գա­հեռ իշ­խա­նու­թյու­նը հայ­տա­րա­րում է, թե Վազ­գեն Մա­նու­կյա­նը չի կա­րող լի­նել ար­դար ընտ­րու­թյուն­նե­րի ե­րաշ­խա­վոր, քա­նի որ նրա շուր­ջը հա­վաք­ված մար­դիկ ընտ­րու­թյուն­ներ են կեղ­ծել։
-Այ, հո­ղա­տու, բա որ կեղ­ծել ենք՝ ո՞նց քո նմա­նը հայ­տն­վեց խոր­հր­դա­րա­նում։ Կա­րո՞ղ է ման­կու­թյանս ե­րա­զանքն է ե­ղել, որ Փա­շի­նյա­նը ԱԺ պատ­գա­մա­վոր դառ­նա։ Ե­թե կեղ­ծել ենք, ին­չու՞ 2017-ի ընտ­րու­թյուն­նե­րը չես բո­ղո­քար­կել։ Հո ա­սե­լով չէ՞։ Ին­քը այդ «կեղծ­ված» խոր­հր­դա­րա­նի կող­մից չի՞ վար­չա­պետ ըն­տր­վել։ Այդ «կեղ­ծա­րար­նե­րի» 80 տո­կո­սը հի­մա իր կող­քին է, թե՞ որ ի­րեն են ծա­ռա­յում, հիմ­նադ­րամ­նե­րին մուծ­վում են, ու­րեմն լավն են։ Այս կար­գի բո­լոր հար­ցե­րը երկ­րոր­դա­կան են, հի­մա հիմ­նա­կան օ­րա­կար­գից չպետք է շեղ­վել՝ հե­ռաց­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նին և մեր գե­րի­նե­րի հար­ցը լու­ծել։ Հայ ազ­գը հաղ­թե­լու է իր մի­ջի տա­կան­քին։
-Երկ­րում բո­լոր ա­ռում­նե­րով ծանր վի­ճակ է։ Ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյա­նը կհա­ջող­վի՞ այս ճահ­ճից դուրս բե­րել եր­կի­րը։
-Միայն այն, որ թե­կուզ մի քա­նի ուղ­ղու­թյուն­նե­րով կա­րո­ղա­նանք կանգ­նեց­նել ա­մե­նօ­րյա կո­րուստ­նե­րը, ար­դեն հա­ջո­ղու­թյուն է։ Նի­կո­լից վատ այլևս անհ­նար է, որ լի­նի։ 5000 զո­հե­րը գի­շե­րը ե­րա­զին չե՞ն գա­լիս, գլու­խը ո՞նց է դնում բար­ձին։ Ինչ­պե՞ս է նա­յում 10 հա­զա­րից ա­վե­լի վի­րա­վոր­նե­րի ծնող­նե­րի աչ­քե­րին։ 2,5 տա­րի Ար­ցա­խի հե­րոս­նե­րին մեր­ժե­ցիր, կա­լա­նա­վո­րե­ցիր, տու­շոն­կա շոու­ներ կազ­մա­կեր­պե­ցիր, դա­վա­դիր ու­ժեր էիր ո­րա­կում ար­ցա­խյան հե­րոս­նե­րին։ Այդ ա­մե­նը, ան­շուշտ, այս­պի­սի վի­ճա­կի պի­տի հան­գեց­ներ։


Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 14190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ