ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Էդմոն Մարուքյանը վարչապետին առաջարկում է հանդիպել և պատգամավորներին ներկայացնել, թե ինչ է խոսել ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարության հետ

Էդմոն Մարուքյանը վարչապետին առաջարկում է հանդիպել և պատգամավորներին ներկայացնել, թե ինչ է խոսել ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարության հետ
06.10.2020 | 16:36

ԱԺ նիստում այսօր ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը հայտարարեց, թե հարցեր ունի վարչապետին, օրինակ՝ ի՞նչ հարցեր է նա քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ։

«Վաղը հարցուպատասխանի ժամանակ չեմ կարող այդ հարցերը տալ վարչապետին։ Առաջարկում եմ յուրաքանչյուր խմբակցությունից մեկ-մեկ կամ երկուական մարդ, վարչապետին հարմար ժամի հանդիպում կազմակերպել։ Մենք չենք կարող տեղեկացված չլինել, թե ինչ է տեղի ունենում այդ դաշտում։ Այս միասնականությունը պետք է օգտագործել, կարող է մի խորհուրդ էլ մենք տանք։ Այս պահին ամբողջությամբ կտրված ենք այդ խոսակցություններից և որևէ ձևով դրա մասնակիցը չենք դառնում։ Մի գլուխը լավ է, երկու գլուխը ավելի լավ է, երեքն՝ ավելի, և լուծումները կգան ընդհանուր կոնսուլտացիաներով», - առաջարկեց Էդմոն Մարուքյանը:

Դիտվել է՝ 3591

Մեկնաբանություններ