Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Այս ձգձգվող գործընթացը ավելի քան ձեռնտու է Բաքվին

Այս ձգձգվող գործընթացը ավելի քան ձեռնտու է Բաքվին
31.10.2024 | 18:20

«Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպմանը։- Սակայն Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի դեմ պարունակվող տարածքային պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են»,- հավելել է նա։

Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ Ադրբեջանը չի գնալու որևէ թղթի ստորագրման: Այս ձգձգվող գործընթացը, որի շրջանակներում հայկական կողմը շարունակում է գնալ միակողմանի զիջումների, ավելի քան ձեռնտու է Բաքվին։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 10324

Մեկնաբանություններ