Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.11.2025 | 22:00
Ամենախնամ Տեր,
պահպանիր մեր զավակներին,
նրանց անարատ սրտերը,
պարզ աչքերը և մեղմ հոգիները։
Թո՛ղչարությունը չմոտենա նրանց անմեղությանը,
և թող աշխարհը չկարողանա խլել նրանցից այն լույսը,
որ Տիրոջ Սուրբ Հոգու շնորհն է։
Եվ Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից,
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ