Facebook-յան օգտատեր Կարեն Թումանյանը, «Նա է որոշում, թե ով է լինելու Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը» վերտառությամբ հրապարակման մեջ, մասնավորապես գրում է.
«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» քաղաքական դաշինքն անհաջող վախճան ունեցավ: Սա թերևս լավագույն ապացույցն է, որ մեր երկրում նման քաղաքական համաձայնությունները հեռանկար չունեն:
Հայոց քաղաքական դաշտում շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում վերից վար: Դեռ չէր չորացել Ծառուկյան-Հեֆերն հանդիպման, Հյուսիսայինում Հեֆերն պարի թանաքը, մեկ էլ ու լսվեց պայթյուն` արևմտյան «ֆրոնտում»: Խոսքը «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» տանդեմում տեղի ունեցողի մասին է:
Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հարցաքննության է հրավիրվել ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը:
«Հայրենակիցներ» ռուսական ծրագիրը չի կարող Հայաստանում իրականացվել նրա կամքին հակառակ: Արձանագրություններում հստակ ձևակերպված են կողմերի դիրքորոշումները. ռուսական կողմը շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ, իսկ հայկական կողմը կտրուկ դեմ է»:
ՀԱԿ-ում տիրող անորոշությունն ուղիղ համեմատական է ԲՀԿ-ում տիրող անորոշությանը: Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ-ի աղբյուրները, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը մեծ հարցականի տակ է:
Կայքերից մեկին տված հարցազրույցում Արշակ Սադոյանն ասել էր, թե Հրանտ Բագրատյանը «100 քայլ» ծրագիրն իրենից է «պլեճ» արել: Այսինքն, նախկին վարչապետը գրագողությա՞մբ է զբաղվել, հարցրինք Արշակ Սադոյանին:
Բոյկոտ հայտարարելուց հետո ԲՀԿ-ն այնպե՜ս «պո՛ւկ» էր փախել խորհրդարանից, որ որևէ մեկին գտնել հնարավոր չէր. ֆրակցիայի ղեկավարի բացակայությունն ասես ուրույն ազդանշան էր եղել ԲՀԿ-իստների համար` հեռու ման գալ Օսկանյանից:
Մինչ Երևանը արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների:
Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը...