Եվրոպայի ֆուտբոլի առաջնության առաջին օրվա երկրորդ խաղում հանդիպեցին Ռուսաստանի ու Չեխիայի ընտրանիները: Արդեն 15-րդ րոպեին ռուսների սրընթաց հարձակումն ավարտվեց դարպասի գրավմամբ: Դարպասաձողից ետ մղված գնդակին առաջինը հասավ Ալան Ձագոևն ու գնդակը մխրճեց Պետեր Չեխի պաշտպանած դարպասը: Քսաներեքերորդ րոպեին հակահարձակման արդյունքում Ռոման Շիրոկովը դարձավ երկրորդ գոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին չեխերը կենտրոնով ճեղքեցին պաշտպանությունը, և Պիլաշը կրճատեց հաշվի տարբերությունը: 78-րդ րոպեին Ձագոևը խփեց երրորդ, իսկ 82-րդ րոպեին Ռոման Պավլյուչենկոն չորրորդ գոլը: Ռուսները տարան խոշոր հաշվով հաղթանակ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ