«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Թուրքիան ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր դաշնակից է, Ադրբեջանը՝ շատ կարևոր գործընկեր

Թուրքիան ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր դաշնակից է, Ադրբեջանը՝ շատ կարևոր գործընկեր
06.07.2012 | 12:32

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Բաքվում հայտարարել է. «Ռազմավարության տեսակետից Ադրբեջանը ընտրել է ՆԱՏՕ-ի հետ ամուր գործընկերային հարաբերությունները, և մենք աջակցում ենք նրան»: Ապագայում Ադրբեջանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության վերաբերյալ Ապաթուրայն ասել է, որ իր տեղեկություններով Ադրբեջանը նման ձգտումներ չունի: Նա նշել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև շատ լավ հարաբերություններ են ձևավորվել, իսկ «Թուրքիան ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր դաշնակից է, և Ադրբեջանն էլ ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր գործընկեր է: Եվ դաշնակիցները, և գործընկերները կարող են միասին աշխատել ալյանսից դուրս»:

Դիտվել է՝ 2549

Մեկնաբանություններ