Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքը 10 տարեկան է

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքը 10 տարեկան է
20.07.2012 | 13:18

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի կանցկացվի օգոստոսի 13-19-ը Ծաղկաձորում: Այն կազմակերպում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքին կմասնակցեն Հայաստանից, Ջավախքից, Սփյուռքից և Լեռնային Ղարաբաղից 42 ջոկատներ` յուրաքանչյուրում յոթ մասնակից: Հավաքն անցկացվելու է ավանդական ձևաչափով. սպորտային, մշակութային և ինտելեկտուալ ծրագրերով:
Ծրագրում այս տարի ավելացել են ազգային խաղեր, իսկ մարզական հատվածում` նաև լող: «Բազե»-ի այս տարվա առանձնահատկությունը կլինի այն, որ չեն մասնակցի քաղաքական կուսակցությունների ջոկատները, դրանց փոխարեն ավելացել է բուհերի ջոկատների քանակը, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նոր ջոկատներ: Առաջին անգամ ջոկատներ կընդգրկվեն նաև մարզերում գործող բուհերից։
Նշենք, որ այս տարի լրանում է «Բազե»-ի տասնամյակը և դրա հետ կապված կլինի տոնական ծրագիր, հանդիպումներ հին բազեականների հետ: Կնկարահանվի ֆիլմ նախկին տասը տարիների մասին: Հավաքի փակումն այս տարի նախատեսվում է անցկացնել նույնպես Ծաղկաձորում: Հավաքի շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ավանդաբար հավաքի բացմանը մասնակցել է ՀՀ վարչապետը, իսկ փակմանը` ՀՀ նախագահը:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3207

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ