Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Մրցաշրջանի վերջին խաղերը

Մրցաշրջանի վերջին խաղերը
21.05.2013 | 11:11

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը: Ինչպես վայել էր չեմպիոնին, մրցաշրջանում «Շիրակի» ավարտականը եղավ հաղթական: Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ գյումրեցիների 2։0 հաշվով առավելությունը նրանց միավորները դարձրեց 88, ինչն ամբողջ իննով ավելի է հանրապետության փոխչեմպիոն «Միկայի» վաստակածից: Նույնպիսի հաշիվ գրանցվեց նաև «Բանանց»-«ՈՒլիս», «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումներում, այն տարբերությամբ, որ աղյուսակի վերջին հորիզոնականը զբաղեցրած «Բանանցը» սեփական հարկի տակ պարտվել է: Ինչ վերաբերում է ընթացիկ մրցաշրջանի երրորդ մրցանակակիր «Գանձասարին», ապա, հյուրընկալելիս, կապանցիները նվազագույն հաշվով առավելության հասան «Միկայի» հետ խաղում:
Մրցաշրջանի ավարտի կապակցությամբ արժեր, թերևս, մի փոքր վերլուծություն անել, սակայն, հավատացեք, ամենամեծ վերլուծականն այն է, որ փաստում ենք մրցաշրջանի ավարտը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ