Խմբային արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթելով Անդորրայի ընտրանուն` հոլանդացիները պաշտոնապես նվաճեցին 2014թ. Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելու իրավունքը: Վաղօրոք նման իրավունք են նվաճել նաև Արգենտինայի, ԱՄՆ-ի և Կոստա Ռիկայի հավաքականները: Հավելենք միայն, որ Պարագվայի հավաքականի նկատմամբ նրա իսկ դաշտում ավելի քան վստահ հաղթանակ տոնած (5:2) արգենտինացիների կազմում երկու գոլի հեղինակ է դրաձել Լիոնել Մեսին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ