Բուենոս Այրեսում գումարված Միջազգային օլիմպիական կոմիտեի 125-րդ նստաշրջանի աշխատանքային վերջին օրը հայտնի դարձավ հեղինակավոր այս կազմակերպության նոր նախագահը: Թեկնածուները վեցն էին: Փակ գաղտնի քվեարկությամբ առաջնայնությունը տրվել է ազգությամբ գերմանացի Թոմաս Բախին, ում առաջիկա ութ տարում վիճակված է լինել ՄՕԿ-ի թիվ մեկ դեմքը: Բախն ավելի քան քսան տարի կոմիտեի անդամ է եղել և, հաշվի առնելով նրա վաստակը, վստահել էին փոխնախագահի պաշտոնը: Նա հայտնի է որպես հակադոպինգային ճակատի ազդեցիկ դեմք:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ