Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Հերթականում` ոչ-ոքի

Հերթականում` ոչ-ոքի
18.11.2013 | 15:55

Ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի թագի համար Անանդ-Կառլսեն մրցամարտի յոթերորդ պարտիան: Աշխարհի չեմպիոնին նորից չհաջողվեց իրացնել սպիտակ խաղաքարերի առավելությունն ու երեսուներեքերորդ քայլում կնքվեց ոչ-ոքի: Մրցամարտի ընդհանուր հաշիվը դարձավ 4,5:2,5: Ամեն ինչ տրամաբանորեն գնում է նրան, որ շախմատային աշխարհն, ի դեմս երիտասարդ նորվեգացու, կունենա նոր աշխարհի չեմպիոն: Դրա համար Կառլսենին պակասում է ընդամենն երկու միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ