Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
17.02.2014 | 23:16

...թե ԲՀԿ-ում կրկին լայն թափ է հավաքել միմյանց «միս կրծելու» գործընթացը, ավելին, բանը «հասել» է արդեն ոսկորներին: Ասում են նաև, վերջին շրջանում անչափ մեծացել է Վահե Հովհաննիսյանի ազդեցությունը Ծառուկյանի վրա, և նա իր մարդկանց է առաջ «բրթում»: Ի դեպ, Քոչարյանի երբեմնի ռեֆերենտն այժմ, ըստ ոմանց պնդումների, ընտրության հարց դրվելու դեպքում, կնախընտրի բացառապես Ծառուկյանին:

Դիտվել է՝ 1520

Մեկնաբանություններ