Հայաստանի ծանրամարտի պատանեկան ընտրանուն եվրոպական երկրորդ մեդալը բերեց Լևոն Մանուկյանը: 56կգ քաշային կարգում հանդես եկած մարզիկն երկամարտում ցույց տվեց 214 /93+121/ կգ արդյունք: Բրոնզե մեդալով նշանավորվեց նրա ելույթը նաև պոկում վարժությունում: Ցավոք նախատեսվածից թույլ մրցելույթ ունեցավ մեր երկրորդ մասնակիցը՝ Հրայր Հովհաննիսյանը՝ 204 կիլոգրամ, յոթերորդ արդյունք: Երկու օրվա մրցելույթների արդյունքով Հայաստանի ընտրանին ունի երեք ոսկե, երկու բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ ոսկիները Հայաստանին բերել է 50կգ քաշային Մարզպետ Մինասյանը: Վաղը մրցահարթակ դուրս եկող Դավիթ Հովհաննիսյանից /69կգ քաշային կարգ/ նույնպես մեդալային ելույթի ակնկալիք կա, սակայն եկեք համբերենք:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ