Շամխորում ավարտվեց քսաներկուերորդ կարգի շախմատային գերմրցաշարը՝ նվիրված Վուղար Հաշիմովի հիշատակին: Վերջին տուրից առաջ հինգուկեսական միավորով աղյուսակի առաջին հորիզոնականում էին Մագնուս Կառլսենն ու Ֆաբիանո Կարուանան: Լրացուցիչ գործակիցներով առաջ էր աշխարհի չեմպիոնը, և թեպետ նրան բավարարում էր անգամ կես միավորը, սակայն նորվեգացին այդպես էլ չկարողացավ կուլ տալ մրցաշարի առաջին կեսում Կարուանայից կրած պարտությունն ու հասավ տպավորիչ հաղթանակի՝ մրցաշարն ավարտելով հպարտ միայնության մեջ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ