Անգլիական պրեմիեր լիգայի «Մանչեստր Յունայթեդ»-«Հալ Սիթի» հանդիպմանը սկզբունքորեն կարելի էր և չանդրադառնալ, նկատի ունենալով, որ մարզական առումով այն հետաքրքրություն չի ներկայացնում: Սակայն խաղի ընթացքում տեղի է ունեցել իրադարձություն, որը չի կարելի չտեսնելու տալ: Հարազատ թիմի կազմում վերջին անգամ է մարզադաշտ ելել մանկունիանցիների լեգենդար ֆուտբոլիստ Ռայան Գիգզը, ով կյանքի քսանհինգ տարիները նվիրել է հարազատ ակումբին: Հիշեցնենք, որ Մոյեսի հետ պայմանագիրը խզելուց հետո հենց Գիգզին է վերապահվել «Յունայթեդի» ժամանակավոր գլխավորի պաշտոնը: Հանդիպումն ավարտվել է մանկունիանցիների հաղթանակով` 3:1:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ