Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Փյունիկը»՝ գավաթակիր

«Փյունիկը»՝ գավաթակիր
09.05.2014 | 15:48

Մայիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչը: Մրցեցին «Գանձասարն» ու «Փյունիկը»: Հաղթելով 2:1 հաշվով՝ «Փյունիկը» դարձավ հանրապետության յոթակի գավաթակիր, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Խոսել խաղի որակական կողմի մասին անիմաստ է, թեպետ հայաստանյան չափանիշներով այն կարող է բնութագրվել միանգամայն բավարար: Պարզապես շարունակում է օրակարգում մնալ մտահոգությունը, թե նման ֆուտբոլով ի՞նչ կարող ենք անել եվրոպական արենայում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ