Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Լավագույն տասնյակն ըստ Repucom-ի

Լավագույն  տասնյակն  ըստ Repucom-ի
30.05.2014 | 12:11

Repucom ընկերության գլոբալ մարզական մարքեթինգի փորձագետները կազմել են աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը՝ օգտագործելով ինչպես անհատ մարդկանց հարցման արդյունքները, այնպես էլ սոցիալական ցանցերի վերլուծությունները: Համաձայն դրանց, առաջին հորիզոնականում են հայտնվել Մադրիդի «Ռեալն» ու Պորտուգալիայի ընտրանին ներկայացնող Քրիշտիանու Ռոնալդուն: Նրան ճանաչել է հարցվածների 83 տոկոսը: Հարկավ այս բարձր արդյունքի մեջ զգալի են եղել ֆուտբոլիստի՝ 2013-ի արդյունքներով «Ոսկե գնդակի» տիրակալ լինելն ու Չեմպիոնների լիգայում արքայական ակումբի հաղթանակն «Աթլետիկոյի» նկատմամբ: Պորտուգալացին հայտնի է ոչ միայն խաղով, հեռուստաեթերային ակտիվ քաղաքականությամբ, այլև… իր կնոջով՝ Իրինա Շեյկով, ով համաշխարհային ճանաչում ունեցող մոդել է: Բացի սրանցից, պորտուգալացի հարձակվողը 82 միլիոն ընկեր ունի Facebook-ում ու 26 միլիոն բաժանորդ Twitter-ում:
Երկրորդ հորիզոնականում «Բարսելոնի» առաջատար, արգենտինացի Լիոնել Մեսին է, ում, մինչև այս վերջին համեմատաբար անհաջող մրցաշրջանը, աշխարհը գիտեր որպես ֆուտբոլի արքայի: Մեսիին ճանաչում է աշխարհի բնակչության երեք քառորդը: Արգենտինայի հավաքականի առաջատարն էլ պակաս ակտիվ չէ Facebook-ում (57 միլիոն ընկեր), սակայն անհամեմատ լոյալ է Twitter-ի նկատմամբ (2 միլիոն բաժանորդ):
Երրորդ հորիզոնականում է «Բարսելոնի» ու Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն: Դեռևս երկու տարի առաջ այս ֆուտբոլիստը չէր էլ կարող երազել նման հանրաճանաչության մասին, բայց արի ու տես, որ նրա բուռն սիրավեպը կոլումբիացի աստղ Շակիրայի հետ ունեցել է հետևանքներ: Պիկեին ճանաչում է աշխարհի բնակչության 58 տոկոսը: Սոցիալական ցանցերում նրա կյանքով հետաքրքրված է շուրջ քսան միլիոն մարդ:
Տասնյակում եռյակին հաջորդում են լոնդոնյան «Չելսիի» իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորեսը, ով ներկայացնում է նաև հայրենի հավաքականը, «Մանչեստր Յունայթեդի» ու Անգլիայի ընտրանու հարձակվող ՈՒեյն Ռունին, կատալոնյան ակումբի ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինիեստան, «ֆուտբոլային Ջաստին Բիբեր» Նեյմարը՝ «Բարսելոնի» ու Բրազիլիայի ընտրանու հարձակվողը, Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասն ու «Պարի Սեն Ժերմենի» և Շվեդիայի ընտրանու հարձակման գծի առաջատար Զլատան Իբրահիմովիչը: Տասնյակը եզրափակում է ֆուտբոլային կարիերան ԱՄՆ-ում ավարտող Տիերի Անրին՝ բոլորին քաջածանոթ ոչ միայն թոփ ակումբներում, այլև Ֆրանսիայի հավաքականում ունեցած իր մրցելույթներով:
Եթե տեսնում եք, տասնյակից ոմանց հանրաճանաչության խնդրում մեծագույն մասնակցություն ունեն նաև կանայք (պատահական չէ, որ ֆրանսիացիները սիրում են ասել՝ փնտրեք կնոջը), ոմանց համար փայլուն խաղի կողքին պակաս վճռորոշ չեն ներկայանալի արտաքինը, պահվածքը: Եթե այս ամենը դնում ենք մի կողմ, խոշոր հաշվով կանոնավոր տղաները երեքն են՝ Մեսին, Կասիլյասը, Ինիեստան, թեպետ այս կյանքում, չմոռանանք, ամեն ինչ հարաբերական է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ