Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սանչեսը մնաց

Սանչեսը մնաց
03.06.2014 | 12:42

Հակառակ տարածված լուրերին, «Բարսելոնը», այնուամենայնիվ, որոշեց չհրաժարվել ուրուգվայցի քսանհինգամյա Ալեքսիս Սանչեսի ծառայություններից՝ մերժելով համաշխարհային ֆուտբոլային գրանդներից «Մանչեստր Յունայթեդի», «Լիվերպուլի», «Պարի Սեն Ժերմենի» առաջարկները: Կատալոնյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն այս քայլով ավելի քան թափանցիկ ցույց տվեց, որ հույսեր է կապում ուրուգվայցու հետ, ով անցած մրցաշրջանում մասնակցել է 43 խաղի, խփել 19 գնդակ, կատարել 11 գոլային փոխանցում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 591

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ