Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
24.10.2014 | 01:01

...թե ՀՀԿ-ի անդորրն այս օրերին խախտվել է, բայց պատճառն ամենևին էլ «ոչիշխանականների» հանրահավաքը չէ: Պարզապես վերստին գլուխ են բարձրացրել այս կուսակցության մաս դարձած, բայց իրականում ՀՀԿ-ի հետ ոչ մի առնչություն չունեցողները՝ իրենց «պապաներով»: Այս գործում բավականին ակտիվ են նաև մանդատի համար ՀՀԿ ցուցակով խորհրդարան «գործուղվածները», ովքեր սկսել են «պատերի տակ» գանգատվել մեծամասնության և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունից: Քանի որ գործող նախագահի պաշտոնավարման վերջին ժամկետն է, վերջիններս իրենց համար նոր «տերեր» են փնտրում ու իրենց ծառայություններն առաջարկում: Հանկարծ այնպես չստացվի, որ նոր մարդիկ գան իշխանության, ու իրենց դրանից «փայ» չհասնի:

Դիտվել է՝ 1917

Մեկնաբանություններ