Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
28.07.2015 | 01:24

... թե Վարդան Օսկանյանն առանձնապես մեծ սիրով չի ստեղծում իր ապագա կուսակցությունը, քանզի մինչ այս Վարդան Մինասիչի և նրա «բոսի» ձեռնարկած բոլոր փորձերը պսակվել են անհաջողությամբ: Օսկանյանն իր աչքի առաջ ունի նաև «փողերի լվացման» գործը, ինչը որևէ պատրվակով, որևէ պահի կարող է «տյունինգ» արվել։ Սակայն «Օսկանյան & «Սիվիլիթաս» պրոյեկտի վրա դրսի և ներսի մոդերատորները բավականին լուրջ փողեր են դրել, և ամենակարևոր` սահմանադրության փոփոխությունների այս փուլում հենց այնպես հետ չեն քաշվի։ ՈՒստի նրանք կխաղան, և նրանց վերջին հույսը կդառնան զարգացումները Ղարաբաղի շուրջ։ Մեկ էլ տեսար, իսկապես ստատուս քվոն փոխվեց` հանգեցնելով հայաստանյան ներքին կյանքի ստատուս քվոյի փոփոխության, երազում են նրանք:

Դիտվել է՝ 2197

Մեկնաբանություններ