Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
31.07.2015 | 01:33

...թե չնայած խոսելու իր խոստմանը` սահմանադրական փոփոխությունների առիթով լռություն պահպանող Ռոբերտ Քոչարյանը և յուր հովանավորյալ Վարդան Օսկանյանը «խորասուզված» են սեպտեմբերին սահմանադրականի առնչությամբ բուռն միտինգներ կազմակերպելու գործընթացների մեջ: Օսկանյանն օրնիբուն հանդիպումների մեջ է: Ասում են նաև, թե Օսկանյանի հետ հանդիպողները մի քանի վայրկյան անց վազում են նախագահականամերձ «շրջանակներ», զեկուցելու` ինչ խոսեցին, ինչպես խոսեցին, ումով խոսեցին և հայտնում իրենց նվիրվածությունն ու խոր սերը Սերժ Սարգսյանի հանդեպ. «наш царь - самый лучший царь»:

Դիտվել է՝ 1916

Մեկնաբանություններ