Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Բրիտանացի տեսաբանը պնդում է, որ իրական Սթիվեն Հոքինգը մահացել է և փոխարինվել նմանակով

Բրիտանացի տեսաբանը պնդում է, որ իրական Սթիվեն Հոքինգը մահացել է և փոխարինվել նմանակով
22.01.2018 | 12:21

Բրիտանացի տեսաբան Մայլզ Մեթիսը պնդում է, որ հանրահայտ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի կյանքի վերջին 30 տարին խաբեություն է: The Independent-ը նրա տեսակետը հրապարակել է գիտնականի 76-ամյակը տոնելուց հետո:


Մայլզ Մեթիսը, ուսումնասիրելով որոշ տեղեկություններ, կարծում է, որ Հոքինգն իրականում մահացել է 80-ականներին և փոխարինվել նմանակով: Նա ուսումնասիրել է գիտնականի դեմքն ու ատամները պատկերող մի շարք լուսանկարներ՝ և հանգել եզրակացության, որ այն գիտնականը, որին այսօր ճանաչում ենք, իրական Սթիվեն Հոքինգը չէ: «Նրանք գտել են մի տղայի, որը նման քիթ և մեծ ականջներ ունի, սակայն նրանք այնքան էլ նմանություն չունեն: Դա այն տղան է, որին մենք տեսնում ենք վերջին 30 տարում»,- գրում է Մեթիսը: Նա պնդում է, որ գիտնականի մոտ ախտորոշված կողային միոթրոֆիկ սկլերոզով հիվանդները չեն ապրում 52 տարեկանից ավելի: Երբ 1963-ին ախտորոշվեց հիվանդությունը, բժիշկները նրան երկու տարի ժամանակ էին տալիս, ավելին` ցանկանում էին անջատել նրա կենսապահովման սարքը, սակայն նա դեռ ապրում է: Բրիտանացին նաև նշում է, որ Հոքինգի նմանակը ևս մահացել է, և այն անձը, որին մենք երբեմն տեսնում ենք այսօր, հոլոգրամների շնորհիվ է, ինչպես դա տեղի է ունեցել անցյալ տարի Հոնկոնգի ելույթի ժամանակ:

Դիտվել է՝ 2638

Մեկնաբանություններ