ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Պատգամավորները կուսակցությունների ֆինանսավորման նոր կարգ կմշակեն

Պատգամավորները կուսակցությունների ֆինանսավորման նոր կարգ կմշակեն
18.09.2019 | 21:58

«Հայաստանում գործող կուսակցությունների հանրային ֆինանսավորումը ներմուծվել է 2002-ին՝ «Կուսակցությունների մասին օրենքով»: Վերջին տասը տարվա ընթացքում կուսակցություններին հատկացվել է մոտ 900 մլն դրամ, իսկ դրա մեծ մասը՝ 70-80 տոկոսը, իշխող կուսակցությանն է բաժին հասել»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, որ համակարգում է Ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի համար ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը:


Լրագրողների հետ զրույցում նշում է՝ կուսակցություններին հանրային ֆինանսավորում տրամադրելու նպատակներից է կուսակցական համակարգի կայունացումը, բիզնեսի ազդեցության նվազեցումը: Բայց այս կարգավորումը չի աշխատել, շարունակում է «Իմ քայլի» պատգամավորը, որովհետև հանրային ֆինանսավորում ստացած կուսակցությունները խորհրդարանից դուրս են մնացել: «Սրանով է պայմանավորված, որ առաջարկում ենք «Կուսակցություններ մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անել ու վերանայել կուսակցությունների ֆինանսավորման կարգը»,- մեկնաբանում է Դանիելյանը:


Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը», առաջարկում է բարձրացնել կուսակցությունների ֆինանսավորումը: Հիմնավորումը խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսպես է բացատրում. «Տարիներ շարունակ ունեցել ենք օլիգարխների շուրջ ձևավորված կուսակցություններ, բայց այդ մոդելը չի կարող լինել ժողովրդավարական: Նման կուսակցությունը չի կարող ծառայել այն քաղաքացուն, որին փող է տալիս, հետևաբար՝ կտրուկ փոփոխություն է պետք»:

Դիտվել է՝ 2114

Մեկնաբանություններ