Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Օլիմպիական խաղերի չեղարկումը միլիարդների վնաս կհասցնի Ճապոնիայի տնտեսությանը

Օլիմպիական խաղերի չեղարկումը միլիարդների վնաս կհասցնի Ճապոնիայի տնտեսությանը
07.03.2020 | 14:35

Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեղարկումը միլիարդավոր դոլարների վնաս կհասցնի Ճապոնիայի տնտեսությանը՝ գրում է Kyodo-ը: Աշխարհով մեկ տարածված կորոնավիրուսի պատճառով կարող են չեղարկվել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Եթե Խաղերը չկայանան, Ճապոնիայի տնտեսությունը 74,2 միլիարդ դոլարի կորուստ կունենա: Կորոնավիրուսով վարակվածների թիվը Ճապոնիայում անցնում է 1000-ը, մահացածներինը` 12-ը:

Դիտվել է՝ 3686

Մեկնաբանություններ