Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ոնց որ առաջին անգամ է թուրքական շահեր սպասարկում. Արմեն Հակոբյան

Ոնց որ առաջին անգամ է թուրքական շահեր սպասարկում. Արմեն Հակոբյան
03.11.2022 | 11:00

Մի «միամիտ» հարց տամ, էլի (էլ չեմ դիմանում)։ Այ ձեր հոգուն մատաղ, դուք լուրջ-լուրջ հավատում եք, որ թուրքիայում, կրկնեմ՝ արնախում, հայակեր թուրքիայում հնարավոր է, որ ազգությամբ հայ որևէ մեկը էդ երկրի խորհրդարանի դեպուտատ դառնա... առանց թուրքական հատուկ ծառայությունների թույլտվությա՞ն կամ՝ առանց թուրքական իշխանությունների գործակատար լինելու համաձայությա՞ն։ Լո՞ւրջ։


Ոմն Գարո Փայլանի թեմայով բորբոքվելու (ոնց որ առաջին անգամ է թուրքական շահեր սպասարկում) տեղը, ավելի լավ է՝ մի փոքր խորհեք, թե էս 25-30 տարվա մեջ թուրքիա առուտուրի գնացող-եկողների քանի՞ տոկոսն է թուրքական միթ-ի կողմից հավաքագրվել, ներկայում ՀՀ իշխանության վերին ու միջին օղակներում վերընկած սրիկաներից քանի՞սն է թուրքական ագենտ, այսպես կոչված՝ «ՀԿ»-ներից քանի՞սն է թուրքական միջնորդավորված (նաև՝ ուղղակի) ֆինանսավորմամբ գործել։


Թե չէ, մի բացահայտ թրքածառա մի կանխատեսելի եզություն է ասել, սևեռվել եք դրա վրա։

Դիտվել է՝ 8934

Մեկնաբանություններ