ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Առաջնորդության ճգնաժամ

Առաջնորդության ճգնաժամ
24.06.2023 | 22:08

Հայաստանի քաղաքական դաշտում (մասնավորապես՝ ոչ իշխանական) միայն մեկ ճգնաժամ կա՝ առաջնորդության: Մնացածը հորինովի են, և՛ մարդկանց անհաղորդ լինելը, և Նիկոլի լավ պառակտող լինելը, և՛ ռեսուրսի բացակայությունը, և՛ մնացյալ ամենը ինչ, որ անհրաժեշտ է երկրում իրողություն փոխելու համար:

Կրկնեմ, միակ պակասողը պատասխանատվություն ստանձնողն է, այսինքն առաջնորդությունը: Ինչքան կուզես գիտելիք դիր գործի մեջ, եթե առաջնորդություն չեղավ, ով գործի գլուխն է, նպատակ որոշողն ու դրան տեր կանգնողը, ոչ մի բան ո՛չ կսկսվի, և ո՛չ էլ, իհարկե, կհաջողի:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 7135

Մեկնաբանություններ