Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Ալիևը ճնշում է, իսկ Հայաստանի իշխանությունը՝ լռում

Ալիևը ճնշում է, իսկ Հայաստանի իշխանությունը՝ լռում
19.12.2024 | 16:01

Ադրբեջանի նախագահը կրկին տարածում է քարոզչական հռետորաբանություն՝ «300,000 ադրբեջանցիների վերադարձից» մինչև Արցախի հայերի նկատմամբ «սոցիալական աջակցություն», իսկ Հայաստանի իշխանությունը հերթական անգամ ցույց է տալիս իր անգործությունը։

Ալիևը պատմում է, թե ինչպես է «ապահովում» Արցախում մնացած հայերի կյանքը, այն դեպքում, երբ նա է համակարգել Արցախի բնակչության ամբողջական տեղահանումը՝ ՀՀ իշխանությունների կողմից բացարձակ անգործության, փաստացի աջակցության պայմաններում։

300,000 ադրբեջանցուվերադա՞րձ

Այս բացահայտ աբսուրդ հայտարարությունը լռությամբ անցնելը նշանակում է՝ համաձայնել ադրբեջանական քարոզչական սցենարի հետ։ Նման հայտարարություն հանդուրժելը հղի է մեծ վտանգներով։ Երկրները փոխվում են, իսկ սցենարը նույնն է մնում, եթե նման բան տեղի ունենա, ադրբեջանցի բնակիչներին պաշտպանելու համար հետագայում արդեն ռազմական ներկայացվածություն կպահանջեն, չհամաձայնելու դեպքում կհարձակվեն. սա՞ է ձեր խաղաղության դարաշրջանը։

Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանի բանակը շարունակաբար կոտրվում է որոշ ուսապարկերի կողմից, որոնք թուլացնում են բանակի մարտական ոգին ու խարխլում ազգային անվտանգության համակարգը։ Սա աններելի քաղաքականություն է, երբ մի կողմից թշնամին պատրաստ է նոր ռազմական գործողությունների, իսկ մյուս կողմից՝ իշխանությունը շարունակում է հետևողականորեն թուլացնել երկրի պաշտպանունակությունը։

Որտե՞ղ է Հայաստանի պաշտոնական արձագանքը։ Հայաստանի ԱԳՆ-ն պարզապես շարունակում է լռել, սակայն լռությունը այլևս չի կարող լինել ռազմավարություն։

Հայաստանի այս պահին գործող վարչապետը այլևս ոչինչ չունի առաջարկելու և, որպես երկրի դե ֆակտո առաջնորդ, միայն մեկ ընտրություն ունի՝ հեռանալ օր առաջ։ Նրա իշխանությունը սպառվել է։ Նա փաստացիորեն ոչ միայն չի պաշտպանում Հայաստանի պետականությունն ու ժողովրդին, այլև ծնկի է բերել երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանի առջև։ Տարօրինակ է, որ դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են, թե այս իշխանությունն ունի համարձակություն կամ կարողություն՝ ինչ-որ բան դեպի լավը փոխելու կամ բանակցային գործընթացում հաղթանակ գրանցելու։ Չկա նման բան, այս իշխանությունը Հայաստանի պետականությունը հասցրել է կործանման եզրին և հանգիստ նստած ցույց է տալիս իր առօրյան՝ ձաղրելով ժողովրդին մե՛կ տոլմայով, մե՛կ ձվածեղով, մե՛կ էլ ամուսնական կյանքից մանրամասներով։

Փայլակ Չոբանյան

Դիտվել է՝ 1980

Մեկնաբանություններ