Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Թուրքական քարոզչության ներդրման քաղաքականությունը բախվեց հայկական ազգային ինքնապաշտպանության բնազդին

Թուրքական քարոզչության ներդրման քաղաքականությունը բախվեց հայկական ազգային ինքնապաշտպանության բնազդին
17.05.2025 | 13:07

Բազմիցս նշվել է, որ Արցախը հանձնելուց` այդ ազգային ողբերգությունից հետո թշնամի երկրի հաջորդ քայլը մեր ազգի վերադաստիարակումը ստանձնելն է։ Այդպես է սովորաբար լինում հաղթելուց հետո։

Վերադաստիարակման այդ գործընթացը մեկնարկելու համար անհրաժեշտ են տվյալներ, վերլուծություններ և գործողություններ։

Էդ առաքելությունը Հայաստանում իրականացնում են, այսպես կոչված, օտարերկրյա գործակալները՝ նրանց կողմից ղեկավարվող տարբեր կազմակերպությունների, անձերի կողմից։

Դրա ամենացայտուն օրինակներից մեկը մեր պատմության դասագրքերի վերախմբագրումն է, որի որակն այնքան վատն էր, ու տեղ գտած քարոզչությունն այնքան ակնհայտ, որ մեծ աղմուկ լինելու պատճառով ի վերջո պետությունն իբր զիջման գնաց։

Ես լիահույս էի, որ դպրոցներում դրա կիրառումը դիմադրության կարժանանա, մինչևիսկ մտածում էի, որ համատարած կայրեն այդ գրքերը։

Համացանցում մեծ աղմուկ հանած ուսուցչի պատմությունն իհարկե տհաճ է, երբ դիտում ես շրջանառվող տեսանյութերը։ Բայց գոնե ինձ համար նորություն չէ դպրոցներում տիրող խայտառակ վիճակը և այն հանգամանքը, որ պետությունը, որպես այդպիսին, չունի քաղաքականություն՝ շտկելու այս ճգնաժամը։

Խնդիրը բայց իմ ուշադրությունը գրավեց այլ համատեքստում։

Բանն այն է, որ Հայաստանում գործող օտարերկրյա գործակալների ցանցը, որպես այդպիսին, կպավ էս գործին։ Օրինակ, Ստյոպա Սաֆարյանը, որն, ըստ իս, պակաս վտանգավոր պերսոնա չէ մեր երկրում, քան Նիկոլ Փաշինյանը, մեծ խանդավառությամբ մի քանի հրապարակումներ կատարեց էս թեմաներով։

Հիմա գնանք առաջ. պարզից էլ պարզ է, որ կրթական համակարգում թրքահաճո, թուրքական աշխարհից համակարգվող մեր ազգի վերադաստիարակման գործընթացի ներդրումը պիտի արժանանա դիմադրության թե՛ աշակերտների, և թե՛ ծնողների կողմից։

Եվ սա կարծես թե առաջին դեպքն էր, որտեղ ուսուցչին, այլ մեղադրանքներից զատ, նաև մեղադրում էին թուրքերի հետ բարեկամության քարոզի, Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարման և նմանատիպ այլ կետերի շուրջ։

Էս ենթադրության օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ ինքը՝ ուսուցիչն էլ, իր վարքն արդարացնելու համար պնդում է, որ վարել է դասը այնպես, ինչպես գրված է դասագրքում։ Իսկ դասագրքի բովանդակության մասին արդեն գրեցի վերևում։

Ես կարծում եմ, որ հենց էս է հիմնական պատճառը, որ «սարը» կանգնեց ուսուցչուհու մեջքին։

Այսինքն, սա առաջին աննշան ակտն էր, որտեղ բախվել են թուրքական քարոզչության ներդրման քաղաքականությունը՝ հայկական ազգային ինքնապաշտպանության բնազդին։

Ճիշտ է, հետո թեման էնքան խորացավ, և խլացավ ժխորի մեջ էս հանգամանքը, բայց ես վստահ եմ, որ էս մեծ աղմուկի հիմքում հենց էս հանգամանքն է կանգնած։

Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում ցայսօր ավելի ահավոր և խայտառակ ձևով մարդու իրավունքների խախտմամբ իրադարձություններ են տեղի ունենում բազմաթիվ ոլորտներում, ինչո՞ւ հենց էս հանգամանքն առիթ դարձավ նման մեծ արձագանքի, և ինչո՞ւ հենց այս հարցով ակտիվ էին արդեն բոլորին հայտնի օտարերկրյա գործակալները։

Ես վստահ եմ, որ նրանք վաղուց պատրաստված էին այս զարգացումներին։

Արթուր Խոջաբաղյան

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ

聶脙聝脝聮脙聜芒聙 脙聝脗垄脙聜芒聜卢脙聜芒聞垄脙聝脝聮脙聜脝聮脙聝脗垄脙聜芒聜卢脙聜脜隆脙聝脝聮脙聜芒聙職脙炉脗驴脗陆/1340287061" rel="nofollow">Հասարակություն
Առողջապահություն
Բնապահպանություն
  • Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 25.05.2025