Հայաստանում պետք է հաստատվի ոչ թե ժողովրդավարություն՝ եվրոպական բնույթով, այլ ազգավարություն՝ հայկական բովանդակությամբ: Ազգավարություն, երբ պետությունն իր ամենայն կառույցով հենված է ՍԵՓԱԿԱՆ արժեքների վրա, և ազգային գաղափարախոսությունն ուղղորդում է պետական քաղաքականությունը:
Հայաստանը ներկա աղետալի իրավիճակից կարող է դուրս գալ լոկ մի դեպքում. երբ ազգը սկսի վերստին առաջնորդել ժողովրդին:
Այժմ հակառակն է:
Ժողովրդավարությունը երկիրը տարտղնում է այլոց միավորումների ու նպատակների քաոսում: Ազգավարությունը երկիրը պահպանում է իր բնականոն ընթացքի մեջ:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ