Վեց տարի առաջ կարդացել եմ նիկոլի գիրքը. մարդ եթե շեղված չլինի հոգով, սրտով ու ողջ էությամբ էդպիսի այլասերվածություններ ու պղծություններ երբեք չի գրի:
Բայց խնդիրը նիկոլը չի, ասենք ամեն երկրում էլ լինում են սեռաշեղված, այլասերված, պիղծ արարածներ:
Խնդիրը այն է, որ նիկոլի խուժան գիրքը Հայաստանում երկրորդ ամենավաճառվող գիրքն էր կարծեմ՝ հենց 2019-ին:
Իմ իմացած ՀԱՅ ՄԱՐԴԸ, երբ կարդում է այս բոլոր այլանդակությունները (սկզբից մինչև վերջ նիկոլն իր գրքում պատմում է սրան նրան բռնաբարելու ցանկությունների մասին՝ սկսած արձանից, կտավից, 120 կգ կնոջից, հյուրանոցի աշխատողից … և այլն և այլն) խորը զզվանք պետք է ապրի ու միանգամից հասկանա, որ էս կարգի շեղված մարդը երկիրն էլ է շեղելու իր շեղված մտքերի նման:
Հայաստանում 2-րդ ամենավաճառվող գիրքն է, էդ կարդացողները ի՞նչ են մտածում:
Նիկոլն ու իր կինը առավոտից իրիկուն էդ գիրքը բոլորին բաժանում էին՝ սկսած դպրոցական երեխաներից, վերջացրած զինվորներով, այնպես որ նիկոլի վկաները չեն կարող ասել, որ այս գիրքը նախկիններն են գրել: Բոլոր անբարոյականներն ուզում են, որ շուրջ բոլորը անբարոյական լինեն, որ իրենք իրենց նորմայից դուրս չզգան:
Թերեզա ՄԽԻԹԱՐՅԱՆ