Սիրելի հավատավոր եղբայրներ և քույրեր:
Մարմնավոր պատերազմներով տկարացած, դավաճանական պարտությամբ կոտրված և հայրենիքի մի հատվածի կորստյամբ տրտմած ազգին մի նոր պատերազմ է պարտադրվում. հոգևոր պատերազմ:
Այս ամենավտանգավոր և ամենաահեղ պատերազմը հրահրված է չարի կողմից և մղվում է արտաքին թշնամու հրահանգով` ներքին թշնամու միջոցով:
Զարմանալի փոխհամաձայնությամբ, միաժամանակ փաշազադեն ու փաշինյանը` փրփրած երախներով վայրահաչություն սկսեցին ոչ թե կաթողիկոսի, այլ հենց ողջ եկեղեցու ուղղությամբ և հասկանալ է պետք չարի ողջ մաղձոտության պատճառը` Շվեյցարիայում Արցախի հարցի մասին ասված ճշմարիտ խոսքը։
Մենք՝ քրիստոնյա հայերս, պետք է ընդունենք մարտահրավերը:
Քանի որ պատերազմը ոչ թե չար մարդկանց, այլ չար զորությունների, տերությունների և իշխանությունների կողմից է պարտադրված, մենք պետք է սպառազինվենք Քրիստոսի սիրով, հավատքի վահանով ու ճշմարտության սրով:
ՈՒստի ձեզ ենք դիմում միասնական աղոթքի կանգնելու հորդորով՝ հանուն Հայ Առաքելական ՈՒղղափառ Սուրբ Եկեղեցու անսասանության, ամրապնդման և բարգավաճման:
Եկեղեցին մե՛նք ենք՝ Տիրոջն ապավինող հավատացյալ հոտը, հոգևոր դասը, սուրբ հայրերն ու սուրբ նահատակները, հոգեղեններն ու զվարթունները և բոլորը՝ Քրիստոսի գլխավորությամբ::
Մեր աղոթքներով հայցենք ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՑ, որ ԻՆՔԸ բժշկի ԻՐ Մարմինը և ԻՐ Եկեղեցում հավաքի ԻՐ հավատավոր հոտին, մեր սուրբ հայրենիքը զերծ պահի ամեն տեսակ դիվական զորությունների ազդեցությունից ու միջամտությունից:
Եղիական պահքի այս օրերին ամեն երեկո ժամը 22:00-ին բոլորս մեր սրտի աղերսը առաքենք մեր ՏԷՐ ԱՍՏԾՈՒՆ, խնդրելով, որ ՆԱ զորավիգ լինի և խափանի ԻՐ Եկեղեցու դեմ ծառացած բոլոր չարանենգ ծրագրերն ու նպատակները:
«ԱՍՏԾՈՒՆ պիտի օրհնեմ իմ բերանով և ՏԻՐՈՋԸ պիտի գովեմ իմ խոսքերով: ԱՍՏԾՈՒ վրա դրի իմ հույսը և վախ չունեմ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել»: Սաղմոս 55:11
«Միաբանություն վասն ապաշխարության»