...թե ԲՀԿ-ում և ՀՅԴ-ում անչափ ոգևորված են Լևոն Զուրաբյանի` ՍԴ դիմելու նախաձեռնությունից, ինչին, ի դեպ, պակասում էր մի քանի ստորագրություն, և ինչին, սակայն, չեն միանա ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն:
...թե վերին ղեկավարությանն ամենևին դուր չեն եկել այն խաղերը, որ Գյումրիում, Վանաձորում, Երևանի կենտրոնում տվել են իշխանական թևի որոշ ներկայացուցիչներ ու այդ կերպ հաշիվներ մաքրել մեկը մյուսի հետ այնքա՜ն պատասխանատու ժամին:
...թե Դավիթ Հարությունյանի տեսակետը, որ սահմանադրական փոփոխությունները չանցնելու դեպքում հնարավոր է Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, շոկ է առաջացրել առաջին հերթին իշխանական ճամբարում:
...թե իշխանություններին և ուժայիններին ահավոր դուր չի եկել, որ լրատվամիջոցներից մեկն անմիջապես, դեռ Նորք-Մարաշի օպերացիան չավարտված, գրել է, որ Արթուր Վարդանյանի հանցախումբը կապ ունի հայաստանյան ընդդիմադիր ուժերից մեկի հետ:
...թե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ իշխանությունները համապատասխան մարմինների, սոցիոլոգների օգնությամբ ներքին-իրական սոցհարցումներ են անցկացնում (որոնք չեն հրապարակվում), որ հասկանան ժողովրդի տրամադրությունը` սպասվող «թվանկարչության» ժամանակ ճիշտ «վրձիններ» օգտագործելու համար:
...թե արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի «հրաժարականից» առաջ Հովիկ Աբրահամյանը նեղ միջավայրում ասել էր, որ արդարադատության նոր նախարար կլինի Արփինե Հովհաննիսյանը, չնայած վերջինս բավականին ուշ դարձավ նախարար, և բոլորը միաբերան պնդում էին` չի կարող պատահել:
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...