Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Ֆեյսբուքի շահույթը նվազել է

Ֆեյսբուքի շահույթը նվազել է
31.01.2013 | 11:55

Ֆեյսբուք սոցիալական ցանցի եկամուտները 2012թ. չորրորդ եռամսյակում կտրուկ անկում են ապրել։ Այս փաստը բացատրվում է հետազոտությունների և մշակումների վրա իրականացվող ծախսերի մեծացմամբ։ Վերջին եռամսյակում ընկերության շահույթը կազմել է 64 միլիոն դոլար, այն դեպքում, երբ 2011թ. նույն ժամանակաշրջանում այն կազմել է 302 միլիոն դոլար։
Ֆեյսբուքի 2012թ. վերջին եռամսյակի հաշվատվությունը հրապարակվելուց հետո ընկերության արժեթղթերը Նյու Յորքի ֆանդայում արժեզրկվել են 6 տոկոսով։

Դիտվել է՝ 4345

Մեկնաբանություններ