Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Կասպերսկին Երևանում կանդրադառնա տեղեկատվական անվտանգության խնդիրներին

Կասպերսկին Երևանում կանդրադառնա տեղեկատվական անվտանգության խնդիրներին
17.10.2013 | 11:06

Հոկտեմբերի 14-19-ը ՀՊՃՀ հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կանցկացվի «Կասպերսկու լաբորատորիա ընկերության շաբաթ» միջոցառումների շարքը:
Այդ կապակցությամբ Հայաստան է ժամանել համաշխարհային համբավ ունեցող հակավիրուսային ընկերության ղեկավար Եվգենի Կասպերսկին իր թիմով:
Եվգենի Կասպերսկին, ընկերության գլխավոր հակավիրուսային էքսպերտ Ալեքսանդր Գոստևը և կրթական ծրագրերի ստորաբաժանման ղեկավար Օլեգ Վորոբյովը կանցկացնեն դասախոսություն` նվիրված տեղեկատվական անվտանգության խնդիրներին:
Պոլիտեխնիկում տեղի կունենա նաև «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության ուսումնական և սերտիֆիկացման կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը:

Դիտվել է՝ 3459

Մեկնաբանություններ