Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

ԼՂ ՊԲ․ «ՈՒղղաթիռի անձնակազմից որևէ մեկը կարող է ողջ լինել»

ԼՂ ՊԲ․ «ՈՒղղաթիռի անձնակազմից որևէ մեկը կարող է ողջ լինել»
13.11.2014 | 17:23

Կասկածներ կան, որ խոցված ուղղաթիռի անձնակազմից որևէ մեկը կարող է ողջ լինել, ճշտել դեռևս չի հաջողվում, քանի որ ադրբեջանական կողմը ուղղաթիռի ընկնելու վայրը ինտենսիվ կրակահերթի տակ է պահում: ՈՒղղաթիռը գտնվում է շփման գծի չեզոք հատվածում, նախապես հայտարարվել էր, որ անձնակազմի երեք անդամները զոհվել են։ Անձնակազմի հրամանատարը մայոր Սերգեյ Սահակյանն է: ՈՒղղաթիռում էին Սարգիս Նազարյանն ու Ազատ Սահակյանը:

Դիտվել է՝ 3763

Մեկնաբանություններ