Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Կենդանիներին պաշտպանենք, մարդկանց՝ ո՞չ». Նորայր Ադալյանն իր հետ կատարվածի մասին

«Կենդանիներին պաշտպանենք, մարդկանց՝ ո՞չ». Նորայր Ադալյանն իր հետ կատարվածի մասին
12.01.2015 | 14:36

Հունվարի 1-ին Հանրապետության հրապարակում թափառող շները հարձակվել են գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նորայր Ադալյանի վրա։ Գրականագետը փրկվել է միայն անցորդների օգնության շնորհիվ և տեղափոխվել հիվանդանոց։
Մեզ հետ զրույցում պարոն Ադալյանը նշեց, որ այս պահին ձեռքն է գիպսի մեջ։ Գրողը նկատեց, որ թափառող կենդանիների խնդիրն արդիական է Երևան քաղաքում։ Մեր այն դիտարկմանը, թե կենդանասերները հաճախ նաև խոչընդոտում են քաղաքապետարանին և համապատասխան կառույցներին թափառող կենդանիների դեմ պայքարում, Նորայր Ադալյանը նշեց. «Եթե կենդանիները մարդկանց վնասում են, իսկ սա առաջին դեպքը չէ, այլ մարդկանց վրա էլ են հարձակվում, պետք է մտածել խնդիրը լուծելու համար։ Քաղաքի կենտրոնում՝ գլխավոր հրապարակի վրա, տոնածառի հարևանությամբ, ի՞նչ գործ ունեն 10-15 կատաղած շներ։ Այստեղ քաղաքապետարանը, թաղապետարանը խնդիր չունե՞ն։ Վերջին հաշվով, հա, պաշտպանենք կենդանիներին։ Բայց որ կատաղած հարձակվում են մարդկանց վրա, դրան անունն ի՞նչ է։ Լավ, կենդանիներին պաշտպանենք, մարդկանց՝ ո՞չ»։ Պարոն Ադալյանը նկատեց, որ քաղաքում պետք է մտածեն նաև մարդկանց անվտանգության մասին։
Նշենք, որ ավելի վաղ Նորայր Ադալյանը armtimes.com կայքին հայտնել էր, որ երբ հիվանդանոցում է եղել, իրեն զանգել Է Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցը և օգնություն առաջարկել: Թաղապետարանի աշխատակցին գրողի պատասխանը եղել է հետևյալը. «Ինձ ինչո՞վ պետք է օգնեք, շներին վերացրե՛ք, տեր կանգնե՛ք, ցերեկով հարձակվում են մարդկանց վրա»:

Դիտվել է՝ 3581

Մեկնաբանություններ