Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչը հյուրընկալվեց «Յունիգրաֆ իքսում»

Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչը հյուրընկալվեց «Յունիգրաֆ իքսում»
25.07.2015 | 13:16

Հուլիսի 24-ին թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերությունը հյուրընկալել էր Կենդանաբույժների համաշխարհային ծառայության միջազգային ծրագրերի ղեկավար Դագմար Մայերին։ Վերջինս Հայաստանում է «Փրո Փոուզ» բարեգործականի նախաձեռնությամբ։

Դագմար Մայերը շրջել է «Յունիգրաֆ իքսի» կլինիկայի տարածքում, զրուցել ընկերության անասնաբուժների, վիրաբույժների, աշխատակիցների հետ, ծանոթացել «Յունիգրաֆ իքսի» աշխատանքի մեթոդներին, ներկաների հետ խոսել Հայաստանում թափառող կենդանիների ոլորտում առկա խնդիրների ու դրանց լուծման հնարավոր տարբերակների մասին։ Եվրոպացի մասնագետը պատասխանել է «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցների հարցերին, տվել մասնագիտական խորհուրդներ։
Նշենք, որ սա Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչների երկրորդ այցելությունն է «Յունիգրաֆ իքսի» կլինիկա։ 2013թ. մայիսին միջազգային այս կազմակերպության մասնագետներից բաղկացած խումբը կենդանիների ստերջացման դասեր էր անցկացրեց «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցների համար։
«Յունիգրաֆ իքս» ընկերությունը բաց է համագործակցության համար և պատրաստ է գործակցել թափառող կենդանիների խնդրով մտահոգ ցանկացած կազմակերպության հետ։

Դիտվել է՝ 2494

Մեկնաբանություններ