ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Գևորգ Պապոյան. Խնդիրը չեն լուծելու առանձին անձինք՝ առանձին սենյակներում պայմանավորվածությունների միջոցով

Գևորգ Պապոյան. Խնդիրը չեն լուծելու առանձին անձինք՝ առանձին սենյակներում պայմանավորվածությունների միջոցով
21.01.2021 | 16:47

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց, թե իրենց ընդդիմադիր գործընկերներին ընդամենն առաջարկում են հուշագրով պայմաններ չառաջարկել, գնալ արտահերթ ընտրության և ժողովրդին տալ ևս մեկ անգամ որոշում կայացնելու իրավունք՝ ով է լինելու իր ձևավորած իշխանությունը։

«Մեր դիրքորոշման մեջ հստակ բաղադրիչ կա, որ խնդիրը լուծելու է ժողովուրդը։ Խնդիրը չեն լուծելու առանձին անձինք՝ առանձին սենյակներում պայմանավորվածությունների միջոցով։ ՀՀ քաղաքացին է լուծելու խնդիրը, ընտրատեղամասում՝ իր քվեի միջոցով։ Մեր իշխանությունը այդ իրավունքից ՀՀ քաղաքացուն որևէ պարագայում չի զրկի։ Մենք երբևէ չենք գնա այնպիսի գործողությունների, որ իշխանության ճակատագրի որոշման հարցը չլուծի ՀՀ քաղաքացին», - ասաց Գևորգ Պապոյանը։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանն էլ ասաց, թե ինքնանպատակ խորհրդարանական ընտրություն անցկացնելը չի, որ պետք է լուծի խնդիրը, ըմբռնում և հուշագրի ստորագրումը հենց դրա վկայությունը պետք է լինի։ «Ինձ համար անհասկանալի է մեր խորհրդարանական գործընկերների մեկնաբանությունը, որովհետև երկու տարի իրենք բողոքում են, որ իրենց կարծիքը հաշվի չի առնվում և խորհրդարանական մեծամասնությունը միանձնյա որոշումներ է կայացնում։ Հիմա ասում ենք՝ չենք ուզում այդ որոշումները միանձնյա կայացնել, ուզում ենք համատեղ կայացնել և համատեղ հասկանանք, թե որն է այս իրավիճակում խնդրի լուծումը։ Այդ մարդիկ հրաժարվում են մասնակից լինել այդ համաձայնության ձեռբերմանը», - ասաց Սուրեն Գրիգորյանը։

Դիտվել է՝ 5908

Մեկնաբանություններ