Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ի պաշտպանություն Նարինե Ասատրյանի

Ի պաշտպանություն Նարինե Ասատրյանի
22.08.2023 | 13:13

Նարինե Ասատրյանի գործը մտել է դատարան։ Տիկնոջը սպառնում է ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով։ Հիշեցում․ Նարինե Ասատրյանը ս․թ․ ապրիլի 10-ին Մալիշկա գյուղում անձրևանոց նետեց Արցախն ուրացած վարչապետ կոչեցյալի ուղղությամբ։

Ի տարբերություն ՔՊ-ական ողորմելի ստրուկների, Նարինե Ասատրյանը ներկայացնում է հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։ Նարինե Ասատրյանի պաշտպանությունը պետք է դիտարկել այս տեսանկյունից՝ դատարանում քննվում է հայ ժողովրդի պատվի և արժանապատվության հարցը։

Ուստի, Նարինե Ասատրյանի պաշտպանությամբ պետք է հանդես գան բոլոր նրանք, ովքեր ունեն մարդկային և ազգային արժանապատվության զգացում։

Սույն գրառումը դիտարկել որպես առաջին քայլ՝ ի պաշտպանություն Նարինե Ասատրյանի։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 5602

Մեկնաբանություններ