Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ԵՊՀ-ն և Վյատկայի համալսարանը հիմնավորում են Ալիև Իլհամի պահանջները

ԵՊՀ-ն և Վյատկայի համալսարանը հիմնավորում են Ալիև Իլհամի պահանջները
01.04.2025 | 06:45

ՈՒրեմն, «ՀՀ միջազգային տարանցիկ տրանպորտային ուղիների զարգացումը» հիմնավորելու նպատակով, ԵՊՀ-ն 18 900 000 ՀՀ դրամ (48 250 ԱՄՆ դոլար) դրամաշնորհ է հատկացնել:

ՈՒշագրավն այն է, որ դրամաշնորհային ծրագրի «գործընկերն է» ՌԴ Վյատկայի պետական համալսարանի տնտեսագետ ոմն Սոզինովա Անաստասիան: Ըստ ԵՊՀ-ի, «միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում ձևավորված հիմնական և այլընտրանքային տրանսպորտային ուղիներին ՀՀ մասնակցությունը ունի մրցունակության բավարար մակարդակ և տնտեսապես նպատակահարմար է»:

Այլ կերպ ասած` ԵՊՀ-ն և Վյատկայի պետական համալսարանը ստանձնել են Ադրբեջանի պահանջների (տվյալ դեպքում` «Զանգեզուրի միջանցքի» պահանջի) հիմնավորողի դերը: Անհայտ է մնում դրամաշնորհի բյուջեի իրական ծագումնաբանությունը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

ՀԳ.

Ծանոթություն. Վյատկայի պետական համալսարանը գտնվում է բոլշևիկ-հեղափոխական Սերգեյ Կիրովի անունը կրող Կիրով քաղաքում և խորհրդային տարիներին կոչվում էր Լենինի անվան Կիրովի պետական համալսարան:

Դիտվել է՝ 2140

Մեկնաբանություններ